Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, Նախիջևանում շարունակվում են երկաթուղու կառուցման աշխատանքները, որի միջոցով ինքնավար հանրապետությունը պետք է կապվի ՀՀ-ի հետ։ Հայաստանի հետ սահմանից դեպի Օրդուբադ տանող՝ յոթ կիլոմետր երկարությամբ հատվածում արդեն տեղադրվել է ավելի քան վեց կիլոմետր երկաթուղային ռելս և քնաբեր։ Զուգահեռաբար վերանորոգվում են կամուրջներն ու ջրահեռացման կառույցները, ինչպես նաև ամրացվում են հենապատերը։ Նախագիծը ներառում է 194 կիլոմետր երկարությամբ երկաթուղու վերակառուցում։ Նախատեսվում է նաև վերանորոգել 10 կայարան և երեք ուղևորային հարթակ։ Աշխատանքների ավարտից հետո գնացքները երկաթուղով կկարողանան երթևեկել ժամում մինչև 120 կիլոմետր արագությամբ։