«Օլիմպիակոսը» Հունաստանի Սուպերլիգայի 6-րդ տուրի կենտրոնական խաղում հաղթել է «Պանատինաիկոսին»։ Հանդիպումն ավարտվել է 1։0 հաշվով, իսկ Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը խաղադաշտում անցկացրել է 83 րոպե և իր մասնակցությունն ունեցել թիմի հաջողության մեջ։ Հանդիպման միակ գոլը խփվել է 34-րդ րոպեին։ «Օլիմպիակոսի» կենտրոնական պաշտպան Պանայոտիս Ռեցոսը աչքի է ընկել տուգանային հարվածի խաղարկումից հետո, որը նշանակվել էր Թիկնիզյանի նկատմամբ կանոնների խախտման համար։ Այսպիսով, հայ ֆուտբոլիստն անուղղակի մասնակցություն է ունեցել հաղթական գոլի դրվագում։ Թիկնիզյանը SofaScore-ից ստացել է 7,0 գնահատական։ Վեց տուրից հետո «Օլիմպիակոսը» 13 միավորով զբաղեցնում է Հունաստանի առաջնության մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականը։ «Պանատինաիկոսը» 15 միավորով շարունակում է գլխավորել աղյուսակը։