Վրաստանի գնահատման և քննությունների ազգային կենտրոնը հրապարակել է այսպես կոչված երկրորդային ընդունելության արդյունքները, որոնց համաձայն՝ գրանցվել է ընդհանուր առմամբ 2019 դիմորդ։ Նրանցից բարձրագույն և մասնագիտական ուսումնական հաստատություններում սովորելու իրավունք է ստացել 1350-ը։ Երկրորդային ընդունելությունն իրականացվել է բացառության կարգով, միանվագ՝ հոկտեմբերի 5-ի ժամը 11:00-ից մինչև հոկտեմբերի 9-ի ժամը 18:00-ն դիմորդները կրկին հնարավորություն են ունեցել ընտրելու կրթական ծրագրեր։ Արդյունքում՝ այս տարի միասնական ազգային քննությունների և այսպես կոչված երկրորդային ընդունելության արդյունքում բարձրագույն և մասնագիտական ուսումնական հաստատություններում սովորելու իրավունք է ստացել ընդհանուր առմամբ 35 հազար 500 դիմորդ։ «Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի նախաձեռնությամբ, բարձրագույն կրթության բարեփոխումների անցումային շրջանի հաշվառմամբ, այսպես կոչված երկրորդային ընդունելությունն իրականացվել է բացառության կարգով, միանվագ։ Նախաձեռնության նպատակն էր բարձրացնել որակյալ կրթության հասանելիությունը այն դիմորդների համար, ովքեր միասնական ազգային քննություններին հաղթահարել էին նվազագույն իրավասության շեմը, սակայն չէին կարողացել ստանալ ուսանողի կարգավիճակ։ Երկրորդային ընդունելության գործընթացին մասնակցելու իրավունք ուներ 4010 դիմորդ։ Գրանցվել է ընդհանուր առմամբ 2019 դիմորդ, որոնցից բարձրագույն և մասնագիտական ուսումնական հաստատություններում սովորելու իրավունք է ստացել 1350-ը։ Բակալավրիատի աստիճանում սովորելու իրավունք է ստացել 866 դիմորդ։ Նրանցից 331-ն ընդունվել է պետության կողմից հիմնադրված բարձրագույն ուսումնական հաստատություններ, իսկ 535-ը՝ մասնավոր բարձրագույն ուսումնական հաստատություններ։ Մասնագիտական կրթական ծրագրերում ուսումը շարունակելու իրավունք է ստացել 466 դիմորդ, այդ թվում՝ 278-ը՝ պետական մասնագիտական ուսումնարաններում, իսկ 188 դիմորդ՝ մասնավոր մասնագիտական հաստատություններում։ Վրացերենի նախապատրաստական ծրագրով սովորելու իրավունք է ստացել 18 դիմորդ։ Նրանք բոլորն էլ ընդունվել են պետության կողմից հիմնադրված բարձրագույն ուսումնական հաստատություն։ 2026 թվականին միասնական ազգային քննությունների և այսպես կոչված երկրորդային ընդունելության արդյունքում բարձրագույն և մասնագիտական ուսումնական հաստատություններում սովորելու իրավունք է ստացել ընդհանուր առմամբ 35 հազար 500 դիմորդ», — նշված է Գնահատման և քննությունների ազգային կենտրոնի տարածած տեղեկատվության մեջ։ Դիմորդները կարող են ծանոթանալ սեփական արդյունքներին Կենտրոնի կողմից հրապարակված աղյուսակում՝ քննական քարտի վրա նշված իննանիշ նույնականացման կոդի միջոցով։ The post Հայտնի են երկրորդային ընդունելության արդյունքները․ քանի դիմորդ է ուսանող դարձել appeared first on AliQ Media .
5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
Հայտնի են երկրորդային ընդունելության արդյունքները․ քանի դիմորդ է ուսանող դարձել
Վրաստանի գնահատման և քննությունների ազգային կենտրոնը... Շարունակել կարդալ

Comments
No comments yet — be the first to comment.
More from AliQ Media
Սոցիալական նպաստ ստացողների թիվը Վրաստանում կրկին կրճատվել է.
AliQ Media / 16 hours ago
Վրաստանում դեկրետային արձակուրդի գումարը կպաշտպանվի բռնագանձումից
AliQ Media / 16 hours ago
15.5 միլիոն լարի 2027 թվականի բյուջեից՝ դպրոցական համազգեստների համար
AliQ Media / 17 hours ago

Մանկապարտեզներում վերականգնվել է սննդի ստանդարտ մենյուն՝ խստացված հիգիենայի ֆոնին
AliQ Media / 17 hours ago
Related coverage

Дожди, нехватка рабочих и низкие цены: картофельный сезон в Ахалкалаки
JNEWS / 15 hours ago

Насколько выросла цена на бензин в Грузии за последние 3 месяца?
JNEWS / 18 hours ago

საქართველოში რეპროდუქციული ასაკის ქალების რაოდენობა შემცირდა
JNEWS / 21 hours ago

Վրաստանում մեկ ամսում կրճատվել է 23 241 մարդու սոցիալական օգնությունը
JNEWS / 21 hours ago