Հայ ծանրորդ, ուժային եռամարտիկ Նարեկ Ռաֆայելյանը համաշխարհային նոր ռեկորդ է սահմանել պառկած դիրքից ծանրաձողի հրում վարժությունում։ Մոսկվայում անցկացված մրցաշարում Նարեկը բարձրացրել է 180 կգ կշռող ծանրաձողը և WRPF լիգայի վարկածով սահմանել աշխարհի նոր ռեկորդ՝ մինչև 110 կգ քաշային կարգում, 17-19 տարեկան պատանիների շրջանում։