5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
«Իրական Հայաստանը» հիմնված է իրականության խեղաթյուրված մեկնաբանման վրա
Իրական Հայաստան գաղափարախոսությունը հավակնում է դառնալ Հայաստանի Հանրապետությունում պարտադիր գաղափարախոսություն ու, ամենայն հավանականությամբ, իր տեղն է ունենալու նոր սահմանադրության նախաբանում։ Չնայած ժողովրդավարությունը չի ենթադրում պաշտոնական գաղափարախոսության առկայություն, սակայն այստեղ հիմնական խնդիրը ոչ թե գաղափարախոսության պարտադրման հակաժողովրդավարական բնույթն է, այլ հենց ինքը՝ գաղափարախոսությունը: Ինչու՞։ Քաղաքական գաղափարախոսությունն արժեքների, նպատակների և սկզբունքների համակարգ է, որը բանաձևում է այն որդեգրած ազգի, հանրության, ժողովրդի գործողությունները՝ նրա շարունակական գոյությունն ու բարեկեցությունն ապահովելու նպատակով։ Սակայն եթե այդ գաղափարախոսությունը հիմնված է իրականության խեղաթյուրված մեկնաբանման վրա, այն ուղղակի չի կարող ծառայել վերոնշյալ նպատակներին և դառնում է անպետք։ Իրական Հայաստանի գաղափարախոսության առանցքային խնդիրն էլ հենց սա է՝ այն հիմնված է իրականության խեղաթյուրված մեկնաբանման վրա։ Իրական Հայաստան գաղափարախոսությունը հայ ժողովրդի դատին է ներկայացվում երկու և միմյանց հակադիր մտածողության ձևերի՝ պատմական և իրական Հայաստանների հակադրության համատեքստում ու հիմնված է երկու հիմնական թեզերի վրա։ Առաջին՝ հայ ժողովրդի մոտ մինչ օրս գերակշռել է պատմական Հայաստանի մտածելակերպը, ըստ որի` պատմական հայրենիքի վերականգնումը երազանք և նպատակ է, ու դա ստեղծել է մշտական ռիսկեր հարևանների հետ հարաբերություններում։ Երկրորդ՝ այս մտածողությունը դարձել է անկախ Հայաստանի պետական մտածողության հիմքը՝ երկիրը ներքաշելով հակամարտությունների մեջ և հանգեցնելով ծանր կորուստների։ Առաջին թեզն իր հիմքում որոշակի ճշմարտություն պարունակում է․ պատմական հայրենիքի կորստի հիշողությունն ու վերադառնալու ձգտումը առկա են հայ ժողովրդի գիտակցության մեջ։ Սակայն դա ո՛չ արտառոց է, ո՛չ էլ դատապարտելի։ Սա բնորոշ է հայրենազրկում ապրած ցանկացած ազգի, ինչպես կույրն է երազում տեսնել, այնպես էլ հայրենազուրկն է երազում վերադառնալ։ Մինչդեռ երկրորդ թեզը՝ պատմական հայրենիքի վերականգնումը որպես անկախ Հայաստանի պետական մտածողության հիմք և հակամարտությունների պատճառ, զուրկ է բավարար փաստական հիմնավորում
You've reached the free article limit
You've reached the free limit of 15 articles per day. Create a free account to unlock 50 articles per day and 25 full-article translations per day.
Create free accountor Sign in
More from Mediamax
Мирзоян и Вадефуль обсудили повестку стратегического партнерства
Mediamax / 7 hours ago
Mirzoyan and Wadephul discuss strategic partnership agenda
Mediamax / 7 hours ago
Միրզոյանն ու Վադեֆուլն քննարկել են ռազմավարական գործընկերության օրակարգը
Mediamax / 7 hours ago
Սահմանվել է հեռակա ուսուցման ընդունելության քննությունների ժամանակացույցը
Mediamax / 9 hours ago
Related coverage

Քննարկվել են Ղարաբաղից տեղահանվածների քաղաքացիության, գույքի, բնակապահովման հարցերը
Public Television of Armenia — 1Lurer / 43 minutes ago

Մուննաթ է գալիս բարեկեցության նախարարը. բռնի տեղահանված արցախցիների համար «Երևանում տեղ չկա»
5TV Armenia / 43 minutes ago

Ադրբեջանը ոչնչացրել է Շոշ գյուղի Հայրենական մեծ պատերազմի զոհերի հուշարձանը
Azg / 43 minutes ago

Նիկոլն ատում է արցախցիներին
168 Jham / 49 minutes ago