ՀՀ կառավարական միակ ինքնաթիռը (Airbus A319 ACJ), որը մայիսի 6-ին տեխսպասարկման աշխատանքների իրականացման համար Երեւանից թռել էր Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիա, 5 ամիս անց՝ հոկտեմբերի 9-10-ի գիշերը, վերադարձել է Հայաստան: Այս մասին գրում է «Հետք»-ը։ 1998 թ. արտադրված Airbus A319 ACJ ինքնաթիռը (գրանցումը՝ «Հայաստանի Հանրապետություն 701»), որը սովորական Airbus A319-ի բիզնես դասի տարբերակն է, Հայաստանում շահագործվում է 2007-ից: Այն պատկանում է պետությանը: Մինչեւ 2018 թ. օդանավը գտնվում էր ՀՀ նախագահի աշխատակազմի հաշվեկշռում, ինչից հետո ամրացվեց Քաղավիացիայի կոմիտեին: 2007-2013 թթ. օդանավը շահագործում էր «Արմավիան», 2013-2014 թթ.՝ «Էյր Արմենիան», 2014-2023 թթ.՝ ՔԱԿ-ին ենթակա «Ավիաուսումնական կենտրոն» պետական ՓԲԸ-ն, իսկ 2023-ի սեպտեմբերից՝ «Ֆլայուան Արմենիան»: Տեխսպասարկման նպատակով ժամանակ առ ժամանակ շարքից դուրս գալը բնական տեխնիկական գործընթաց է ավիացիայում: Բայց դժվար է հիշել, թե Հայաստանում շահագործվելիս այս պետական բորտը մեկ էլ երբ է տեխնիկական պատճառներով այսքան երկար ժամանակ բացակայել երկրից: Օրինակ՝ 2020 թ. մայիսին ՀՀ պետական ինքնաթիռն այս նպատակով գտնվում էր Պրահայում: Նույն տարվա օգոստոսին օդանավը մեկնել էր չեխական Օստրավա, որտեղ ներկվել էր նոր գույներով: Դա պետությանն արժեցել էր մի քանի տասնյակ հազար եվրո: Կրկին տեխսպասարկման նպատակով ինքնաթիռը Պրահայում էր 2022-ի ապրիլի 14-ից մինչեւ մայիսի 20-ը: 2025-ին էլ օդանավը Պրահայում էր մայիսի 10-29-ին: Ինչպես տեսնում ենք, այս անգամ օդանավը տեխսպասարկում է անցել ոչ թե Չեխիայում, այլ Բուլղարիայում (Հայաստանում նման աշխատանքների համար համապատասխան պայմաններ չկան): Այս բորտի բացակայության պայմաններում բարձրաստիճան պաշտոնյաները, առաջին հերթին՝ վարչապետն ու նախագահը, օգտվում են մասնավոր փոխադրողների ծառայություններից, քանի որ Airbus A319-ը, ինչպես ասվեց, միակ պետական ինքնաթիռն է: Այս տարի, մասնավորապես, Նիկոլ Փաշինյանն օգտվել է կանոնավոր ուղեւորափոխադրումներ կատարող ավիաընկերություններից. այս պարագայում կա՛մ նրա եւ նրան ուղեկցողների համար պարզապես նստատեղեր են պատվիրվել (ի թիվս շարքային ուղեւորների), կա՛մ էլ նրա պատվիրակության կարիքների համար ամբողջ օդանավ է վարձակալվել (ինքնաթիռները վարձակալվել են հայկական «Ֆլայուան Արմենիա» ավիաընկերությունից), երրորդ դեպքում վարձակալվել է բիզնես ջեթ, որի սեփականատերը նույն «Ֆլայուան Արմենիան» է: —00—ՄԱ The post ՀՀ կառավարական ինքնաթիռը 5 ամիս անց վերադարձել է Հայաստան․ «Հետք» appeared first on 24News .
5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
ՀՀ կառավարական ինքնաթիռը 5 ամիս անց վերադարձել է Հայաստան․ «Հետք»
ՀՀ կառավարական միակ ինքնաթիռը (Airbus A319 ACJ), որը մայիսի 6-ին ...

Comments
No comments yet — be the first to comment.
More from 24TV / 24News

Թրամփը չի բացառել Թուրքիային Եմենի հուսիթների դեմ գործողություններին ներգրավելու հնարավորությունը
24TV / 24News / 7 hours ago

Վրաստանն ու Ուզբեկստանը քննարկել են առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորությունները
24TV / 24News / 7 hours ago

Հրդեհ Նոր Արեշում․ այրվել են փայտի կուտակ և տան տանիքի փայտե կառուցատարրեր
24TV / 24News / 7 hours ago

Ատլանտյան օվկիանոսի կենտրոնական հատվածում 6.9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
24TV / 24News / 7 hours ago
Related coverage

Հանքից մալուխներ և անջատիչներ հափշտակած տղամարդիկ ձերբակալվել են
1in.am / 6 hours ago

Փաշինյանն օգտվում է Արևմուտքի հակառուսական տրամադրություններից և միջամտում Եկեղեցու ներքին գործերին. Ռոբերտ Ամստերդամ
Aravot / 7 hours ago

Միջազգային քրիստոնեական համայնքը պետք է արձագանքի նրան, ինչ կատարվում է Եկեղեցու շուրջ․ Ամստերդամ
Pastinfo / 8 hours ago

Շինարարների փողոցում տարածք են ազատում հանրային կանաչ գոտու համար․ քաղաքապետարան
A1plus / 9 hours ago