Այսօր՝ հոկտեմբերի 13-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 13:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արմավիր քաղաքի Երևանյան փողոցում գործող «Լեվազ» շինանյութի խանութում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ կժամանեին Արմավիրի հրշեջ-փրկարարական ջոկատներից, կրակի տարածման դեմ պայքարել են շինանյութի խանութի աշխատակիցները, ապա ժամանած հրշեջները կանխել են կրակի տարածումը, այս պահին էլ կատարում են հրդեհաշիջման աշխատանքներ և իրականացվում է հրդեհի թաքնված օջախների հայտնաբերում։ Այս պահին ժամանած ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները պարզում են՝ արդյոք հրդեհի հետևանքով տուժած կամ տուժածներ կան, ինչպես նաև դեպքի փաստով նյութեր են նախապատրաստվում։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ կրակը բռնկվել է շինանյութի խանութի բակային հատվածում եղած պահեստում, այրվել են մոտ 150 հատ ստեկլովատ, 5 մ/խ տախտակ, 1000 հատ պենոպլաստ, 800 հատ պենոպլեքս։ –00—ՅՄ The post Խոշոր հրդեհ՝ «Լեվազ» շինանյութի խանութի պահեստային հատվածում. կրակն ու ծուխը տեսանելի են մոտ 1 կմ-ից appeared first on 24News .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Խոշոր հրդեհ՝ «Լեվազ» շինանյութի խանութի պահեստային հատվածում. կրակն ու ծուխը տեսանելի են մոտ 1 կմ-ից
Այսօր՝ հոկտեմբերի 13-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ ...

Comments
No comments yet — be the first to comment.
More from 24TV / 24News

#ՀԻՄԱ. ՕՐ 2․ «MINING ARMENIA FORUM». ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ԳԼԽԱՎՈՐ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
24TV / 24News / 44 minutes ago

ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը
24TV / 24News / 49 minutes ago

«Рафик ни в чём не виноват», մի հատ էլ մեդալ տվեք, ճամփեք ադրբեջանցուն, հերի՛ք է արդարացնեք նրան
24TV / 24News / 1 hour ago

Սյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքները
24TV / 24News / 1 hour ago
Related coverage

Թրամփը նշանակումից մեկ շաբաթ անց աշխատանքից ազատել է մամուլի քարտուղարին
168 Jham / 9 minutes ago

#Ուղիղ․ Ուժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համար
Hraparak / 13 minutes ago

Վաշինգտոնը փորձում է Զելենսկի-Պուտին-Թրամփ հանդիպում կազմակերպել
Public Television of Armenia — 1Lurer / 19 minutes ago

Ֆրանսիայի ազգային ոստիկանության փորձագետները կիսվել են փորձով
1in.am / 20 minutes ago