Այսօր՝ հոկտեմբերի 13-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 13:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արմավիր քաղաքի Երևանյան փողոցում գործող «Լեվազ» շինանյութի խանութում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ կժամանեին Արմավիրի հրշեջ-փրկարարական ջոկատներից, կրակի տարածման դեմ պայքարել են շինանյութի խանութի աշխատակիցները, ապա ժամանած հրշեջները կանխել են կրակի տարածումը, այս պահին էլ կատարում են հրդեհաշիջման աշխատանքներ և իրականացվում է հրդեհի թաքնված օջախների հայտնաբերում։ Այս պահին ժամանած ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները պարզում են՝ արդյոք հրդեհի հետևանքով տուժած կամ տուժածներ կան, ինչպես նաև դեպքի փաստով նյութեր են նախապատրաստվում։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ կրակը բռնկվել է շինանյութի խանութի բակային հատվածում եղած պահեստում, այրվել են մոտ 150 հատ ստեկլովատ, 5 մ/խ տախտակ, 1000 հատ պենոպլաստ, 800 հատ պենոպլեքս։ –00—ՅՄ The post Խոշոր հրդեհ՝ «Լեվազ» շինանյութի խանութի պահեստային հատվածում. կրակն ու ծուխը տեսանելի են մոտ 1 կմ-ից appeared first on 24News .
5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
Խոշոր հրդեհ՝ «Լեվազ» շինանյութի խանութի պահեստային հատվածում. կրակն ու ծուխը տեսանելի են մոտ 1 կմ-ից
Այսօր՝ հոկտեմբերի 13-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ ...

Comments
No comments yet — be the first to comment.
More from 24TV / 24News

Վթարային ջրանջատում՝ Հրազդան քաղաքում
24TV / 24News / Oct 14

Կասեցվել է Երևան-Երասխ մայրուղում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
24TV / 24News / Oct 14

Ի՞նչ անել, եթե ձեզանից գումար են շորթում․ ՆԳՆ-ն մանրամասներ է ներկայացրել
24TV / 24News / Oct 14

#ՀԻՄԱ. «ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՈՒՄՆԵՐԸ ՀՀ-ՈՒՄ. ԻՆՉՊԵՍ ՊԱՅՔԱՐԵԼ ԴՐԱՆՑ ԴԵՄ». ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՆ ՔԱՂԱՔԱԳԵՏՆԵՐԸ
24TV / 24News / Oct 14
Related coverage

Անգլերեն՝ առանց սահմանների. հայ պատվիրակները 3 մեդալ են նվաճել
Public Television of Armenia — 1Lurer / Oct 14
«Կարող եմ ամենահիմար բաներն ասել, և դուք կծափահարեք»․ Թրամփ
ArmLur / Zhoghovurd / Oct 14

Քըլըչդարօղլուն Ալիևին կոչ է արել հանգիստ թողնել կանանց. «Հարևաններ»
Public Television of Armenia — 1Lurer / Oct 14
Իսպանացի ֆերմերները տրակտորներով մեկնել են Բարսելոնա
168 Jham / Oct 14