Հոկտեմբերի 9-ից 11-ը Դիլիջանում անցկացվեց Tourism Regional Forum (TRF) 2026-ը՝ զբոսաշրջության, հյուրընկալության, ներդրումների, մշակույթի և քաղաքային միջավայրի զարգացման ոլորտների ներկայացուցիչների մասնակցությամբ։ Green Rock-ի նախաձեռնությամբ անցկացված ֆորումը երկրորդ անգամ համախմբեց ոլորտի մասնագետներին՝ շարունակելով 2024 թվականին մեկնարկած նախաձեռնությունը։ Այս տարվա TRF-ի առանցքում «Երկարաժամկետ արժեք ստեղծող ուղղություններ» (Destinations Built to Last) գաղափարն էր։ Ֆորումի շուրջ 250 մասնակիցներ՝ ոլորտի առաջնորդներ և մասնագետներ, քննարկեցին, թե ինչպես կարող են քաղաքներն ու զբոսաշրջային ուղղությունները զարգանալ՝ երկարաժամկետ արժեք ստեղծելով բնակիչների, բիզնեսի և տնտեսության համար։ Հոկտեմբերի 10-ին՝ Մոնթե Մելքոնյան վարժարանում անցկացված հիմնական միջոցառման ընթացքում, ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գասպարյանը։ Green Rock Management Group-ի գործադիր տնօրեն Կատերինա Դանեկինան հանդես եկավ գլխավոր ելույթով։ «Երկարաժամկետ արժեք ունեցող ուղղություններ ստեղծելու համար միայն ներդրումներն ու ենթակառուցվածքները բավարար չեն․ անհրաժեշտ են միասնական տեսլական, ամուր գործընկերություններ և պատասխանատու առաջնորդություն։ TRF 2026-ը հնարավորություն է միավորելու այն մարդկանց, ովքեր ձևավորում են զբոսաշրջության և հյուրընկալության ապագան, փոխանակելու փորձն ու տեսակետները և քննարկելու, թե ինչպես կարող են ուղղությունները զարգանալ՝ պահպանելով իրենց ինքնությունը և միաժամանակ ստեղծելով երկարաժամկետ արժեք համայնքների համար»,- նշեց Կատերինա Դանեկինան։ Ազատ տնտեսական գոտիները՝ տարածաշրջանային զարգացման գործիք Ֆորումի քննարկումներից մեկը նվիրված էր ազատ տնտեսական գոտիների հնարավորություններին, դրանց ստեղծման համար անհրաժեշտ պայմաններին և տարածաշրջանային տնտեսական զարգացման գործում ունեցած դերին։ Քննարկմանը մասնակցեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գասպարյանը, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը, Green Rock Management Group-ի ռազմավարական զարգացման խորհրդական Վազգեն Գևորկյանը և Myler Mountain Resort-ի հիմնադիր Տիգրան Հարությունյանը։ Քննարկումը վարում էր Myler Free Economic Zone-ի տնօրեն Վահագն Լալայանը։ Վազգեն Գևորկյանի մասնակցությունը կարևոր էր Դիլիջանի զարգացման երկարաժամկետ տեսլականի տեսանկյունից։ Նրա դիտարկումները հնարավորություն տվեցին ազատ տնտեսական գոտիների թեման դիտարկել ներդրումային միջավայրի, պետական և մասնավոր հատվածների համագործակցության և նոր տնտեսական հնարավորությունների ստեղծման ավելի լայն համատեքստում։ Այս քննարկումը կապում էր ազատ տնտեսական գոտիների զարգացման հեռանկարները տարածաշրջանի տնտեսական ներուժի և երկարաժամկետ զարգացման հետ։ Մշակույթը՝ քաղաքի ինքնության և միջազգային ճանաչելիության մաս TRF 2026-ի օրակարգում առանձնահատուկ տեղ զբաղեցրեց մշակույթը և դրա դերը քաղաքների զարգացման գործում։ Քննարկմանը մասնակցեցին Մալթայի ARC Research & Consultancy ընկերության հիմնադիր և գործադիր տնօրեն Դավինիա Գալեան, Նիսի քաղաքապետարանի և մետրոպոլիտեն խորհրդի անդամ Մարի-Օտոմն Պեյրենեն, ինչպես նաև գերմանացի ջութակահար, Festival Ibiza Conciertos-ի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Լինուս Ռոթը։ Քննարկման ընթացքում մշակույթը դիտարկվեց ոչ միայն որպես զբոսաշրջային առաջարկի մաս, այլև որպես քաղաքի ինքնության, զարգացման և միջազգային ճանաչելիության կարևոր բաղադրիչ։ Այս մոտեցումը համահունչ է նաև Դիլիջանի զարգացման ներկայիս գործընթացներին։ Green Rock-ի բազմաֆունկցիոնալ համալիրի տարածքում նախատեսվող Music Hall-ը նպատակ ունի դառնալ քաղաքի մշակութային կյանքի կարևոր հարթակ՝ հնարավորություն ստեղծելով հյուրընկալելու միջազգային երաժշտական և մշակութային միջոցառումներ։ Այն կարող է նպաստել մշակութային զբոսաշրջության զարգացմանը և Դիլիջանի միջազգային ճանաչելիության բարձրացմանը։ Երկարակեցությունն ու բարեկեցությունը՝ զբոսաշրջության նոր ուղղություն Ֆորումի առանցքային թեմաներից էր երկարակեցությունն ու բարեկեցությունը՝ որպես զբոսաշրջության և հյուրընկալության զարգացման նոր ուղղություն։ «Երկարակեցությունը՝ որպես զբոսաշրջային ուղղության հնարավորություն» թեմայով զրույցի ընթացքում Կատերինա Դանեկինան և St. Moritz Longevity Forum-ի հիմնադիր Քրիստինա Միշելը քննարկեցին, թե ինչպես են առողջության, բարեկեցության և երկարակեցության շուրջ ձևավորվող նոր հետաքրքրությունները փոխում ճամփորդության մասին պատկերացումները և նոր հնարավորություններ ստեղծում զբոսաշրջային ուղղությունների համար։ Համագործակցության հուշագրերի ստորագրում TRF 2026-ի շրջանակում համագործակցության Green Rock Management Group-ը համագործակցության հուշագրեր ստորագրեց Orion Worldwide Innovations-ի, Belgian Armenian Chamber of Commerce-ի և Armenian British Business Chamber-ի հետ։ Հուշագրերը հիմք են ստեղծում միջազգային համագործակցության ընդլայնման և նոր գործընկերային կապերի զարգացման համար։ Ռետո Մատիսի այցը Apicius Armenia Ֆորումի հաջորդող օրը գաստրոնոմիայի փորձագետ, խոհարարական խորհրդատու և St. Moritz Gourmet Festival-ի համահիմնադիր Ռետո Մատիսն այցելեց Apicius Armenia միջազգային հյուրընկալության դպրոց և ուսանողների համար անցկացրեց վարպետության դաս։ Այցը ուսանողներին հնարավորություն տվեց անմիջականորեն շփվելու միջազգային փորձագետի հետ և ծանոթանալու գաստրոնոմիայի ու հյուրընկալության ոլորտի միջազգային փորձին։ Green Rock-ի համալիրի դերը Դիլիջանի զարգացման գործում Դիլիջանի զարգացման համատեքստում կարևոր դեր ունի Green Rock-ի բազմաֆունկցիոնալ համալիրը, որը միավորում է Hyatt Regency Dilijan-ը, PPLS Rooms Co-living-ը, Villa3 Community Hub-ը, Apicius Armenia միջազգային հյուրընկալության դպրոցը, ապագա Art Park-ը և Music Hall-ը։ Նախագծերը ձևավորում են փոխլրացնող միջավայր՝ նոր հնարավորություններ ստեղծելով հյուրերի, բնակիչների, ստեղծարար համայնքի և բիզնեսի համար։ TRF 2026-ը մեկ հարթակում համախմբեց զբոսաշրջության և հյուրընկալության ոլորտի մասնագետներին՝ քննարկելու, թե ինչպես կարող են քաղաքները պահպանել իրենց ինքնությունը, զարգացնել տեղական տնտեսությունը և ստեղծել երկարաժամկետ արժեք։ Ֆորումը Դիլիջանը ներկայացրեց որպես միջազգային մասնագիտական երկխոսության և համագործակցության հարթակ՝ միավորելով տնտեսական զարգացման, մշակույթի, բարեկեցության և հյուրընկալության կրթության թեմաները։ *գովազդ
5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
TRF 2026. Դիլիջանը դարձավ միջազգային զբոսաշրջային երկխոսության հարթակ
Հոկտեմբերի 9-ից 11-ը Դիլիջանում անցկացվեց Tourism Regional Forum (TRF) 2026-ը՝ զբոսաշրջության, հյուրընկալության, ներդրումների, մշակույթի և քաղաքային միջավայրի զարգացման ոլորտների ներկայացուցիչների մասնակցությամբ։ Green Rock-ի նախաձեռնությամբ անցկացված ֆորումը երկրորդ անգամ համախմբեց ոլորտի մասնագետներին՝ շարունակելով 2024 թվականին մեկնարկած նախաձեռնությունը։Այս տարվա TRF-ի առանցքում «Երկարաժամկետ...

Comments
No comments yet — be the first to comment.
More from Armenian Business News (ABNews)

15 հարց՝ կյանքի նպատակը բացահայտելու համար. որ կարևոր քայլն են բաց թողնում բոլորը
Armenian Business News (ABNews) / 18 hours ago

Անձնագիրն ու նույնականացման քարտը՝ նոր կանոններով․ ի՞նչ է փոխվում
Armenian Business News (ABNews) / 18 hours ago

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև էներգետիկ զինադադարի մանրամասները դեռ համաձայնեցված չեն․ Պեսկով
Armenian Business News (ABNews) / 18 hours ago

ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր չափերի խարդախության դեպք
Armenian Business News (ABNews) / 19 hours ago
Related coverage
«Էս շուկան էլ չլիներ, ի՞նչ պիտի անեի». ֆերմերներն ակնկալում են, որ մարզադաշտին հարող գյուղմթերքի շուկան կդառնա ամենօրյա
Aravot / 16 hours ago
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը ներդնում է նոր ու ժամանակակից ISO 27001 ստանդարտ
168 Jham / 17 hours ago
ԶՊՄԿ-ն մեկնարկել է տեղեկատվական անվտանգության համաշխարհային ոսկե ստանդարտի՝ ISO 27001-ի ներդրման գործընթացը
Aravot / 17 hours ago

Գինեցանկ | Բնական սաթե գինիներ՝ «Սենտիմենտալ»
CivilNet / 17 hours ago