Translate this article

5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day

A1plus Armenia· 1 hour ago· Published Oct 13
Diaspora

Սյունիքի պարեկներն ու քրեական ոստիկանները թմրանյութի իրացման դեպք են բացահայտել․2 անձ կալանավորվել է

Հոկտեմբերի 3-ի երեկոյան՝ ժամը 21․15-ին, Սիսիան-1 տեղամասի տարածքում ծառայություն իրականացնելիս, Սյունիքի մարզի պարեկները լուսային անսարքության պատճառով կանգնեցրել են «Աուդի» մակնիշի մի ավտոմեքենա, որի ուղևորը դրսևորել է կասկածելի վարքագիծ։ Թմրանյութ ապօրինի պահելու կասկածանքով Կապան քաղաքի բնակիչ 32-ամյա վարորդն ու 35-ամյա ուղևորը ձերբակալվել և ներկայացվել են Համայնքային ոստիկանության Սիսիանի բաժին, մեքենան կնիքվել է պահպանվող հատուկ տարածքում։ Ուղևորի խուզարկությամբ հայտնաբերվել է կպչուն ժապավենով երկու փաթեթ՝ մեթամֆետամինի նմանվող բյուրեղանման զանգվածներով։ Սյունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, և գործի են անցել Քրեական ոստիկանության Սյունիքի մարզային վարչության ծառայողները։ Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում քրեական ոստիկանները ստացել են հավաստի տեղեկություն, որ կապանցի վարորդն ու ուղևորը տելեգրամյան ալիքիի մի օգտատիրոջ հետ պայմանավորվելով՝ նույն օրը մեկնել են Սիսիանի ուղղությամբ, անտառային տարածքից վերցրել թաքցրած փայլաթիթեղի փաթեթ, որի մեջ եղել է մեթամֆետամինով լցված երկու տասնյակ փոքր փաթեթ։ Պարզվել է, որ 32-ամյա վարորդն օգտագործել է փաթեթներից մեկի մեթամֆետամինը՝ նաև հյուրասիրելով ընկերոջը։ Իսկ երբ պարեկները կանգնեցրել են մեքենան՝ վարորդն իր բջջային հեռախոսն ու փաթեթները նետել է Սիսիան-Շաքի ավտոճանապարհին։ Դեպքի վայրի զննությամբ հեռախոսն ու մեթամֆետամինով 17 փաթեթներ հայտնաբերվել և առգրավվել են։ Երկուսն էլ կալանավորվել են։ Նախաքննությունը շարունակվում է։

Սյունիքի պարեկներն ու քրեական ոստիկանները թմրանյութի իրացման դեպք են բացահայտել․2 անձ կալանավորվել է

You've reached the free article limit

You've reached the free limit of 15 articles per day. Create a free account to unlock 50 articles per day and 25 full-article translations per day.

Create free account

or Sign in

We use cookies for analytics and advertising, including Google ad partners who may use cookies to serve personalized ads. See our Privacy Policy for details and your choices.