Իսրայելի հարձակումը Գազայի հատվածի վրա, անկասկած, «ցեղասպանություն» է, և այն իրականացնողներին չպետք է թույլ տրվի խուսափել պատասխանատվությունից։ Ինչպես «Արմենպրես» -ը տեղեկանում է Կատարի պետական լրատվական գործակալությունից (QNA), այս մասին հայտարարել է Կատարի էմիր շեյխ Թամիմ բին Համադ ալ-Թանին Շուրայի խորհրդում (Կատարի խորհրդարան) իր ելույթում։ «Պաղեստինի հարցը մնում է մեր առաջնահերթությունների առանցքային տեղում, և մենք հաստատում ենք, որ Գազայի հատվածում տեղի ունեցածը, անկասկած, ցեղասպանություն է, և դրա մեղավորները չպետք է խուսափեն պատասխանատվությունից: Մենք զգուշացնում ենք եղբայրական Պաղեստինի ժողովրդի դեմ Իսրայելի շարունակական ագրեսիվ գործելաոճից բխող վտանգների մասին, որոնցից ամենավերջինը վերաբնակների հարձակումներն են Արևմտյան ափում պաղեստինցիների վրա՝ բանակի պաշտպանությամբ, ինչպես նաև ալ-Ակսա մզկիթ բազմակի ներխուժումները և միջազգային իրավունքի և ՄԱԿ-ի կանոնադրության դրույթների բազմաթիվ խախտումները», – հայտարարել է էմիրը։ Նա նաև նշել է, որ Հորմուզի նեղուցի փակումը և Կատարի ամենամեծ արդյունաբերական և էներգետիկ կենտրոնի՝ «Ռաս Լաֆֆան» արդյունաբերական քաղաքի վնասվելը հանգեցրել են պետության արտահանման զգալի մասի խաթարման։ «Կատարն ապահովում է աշխարհի հեղուկացված բնական գազի առևտրի մոտավորապես մեկ հինգերորդը, և այս ոլորտի ցանկացած խափանում արագ ազդեցություն է ունենում ամբողջ աշխարհի շուկաների և սպառողների վրա», – նշել է նա։ Միաժամանակ էմիրը հավելել է, որ ներկայիս ճգնաժամից առաջ Կատարի վարած քաղաքականությունը հնարավորություն է տվել պետությանը մինչ օրս մեղմել ճգնաժամի հետևանքները։ Կատարի էմիրը նշել է, որ երկրի տնտեսական ոլորտի ներուժը շարունակում է աճել՝ չնայած միջազգային իրավիճակին։ Շեշտելով իր երկրի առանցքային դերը միջազգային էներգետիկ շուկայում՝ նա ընդգծել է, որ Կատարը ներկայիս ճգնաժամից դուրս կգա ավելի ճկուն և համաշխարհային փոփոխություններին հարմարվող։ Էմիրը հայտարարել է, որ Իրանի կողմից երկրի տարածքը հարձակումների է ենթարկվել. նա դրանք որակել է որպես «ինքնիշխանության կոպիտ խախտում»։ —00—ԼԱ The post Կատարի էմիրը հայտարարել է, որ Իսրայելի գործողությունները Գազայում հավասարազոր են «ցեղասպանության» appeared first on 24News .
5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
Կատարի էմիրը հայտարարել է, որ Իսրայելի գործողությունները Գազայում հավասարազոր են «ցեղասպանության»
Իսրայելի հարձակումը Գազայի հատվածի վրա, անկասկած, «ցեղասպանություն» է, և այն ...

Comments
No comments yet — be the first to comment.
More from 24TV / 24News

#ՀԻՄԱ. COP17. ԱԳՆ ՓՈԽՆԱԽԱՐԱՐԸ` ՀԱԶԱՐԱՎՈՐ ԲԱՐՁՐԱՍՏԻՃԱՆ ՀՅՈՒՐԵՐԻ ԱՅՑԻ ՄԱՍԻՆ
24TV / 24News / 19 minutes ago

Որքան աշխատավարձ է քաղաքապետարանից ստացել Սուրեն Գրիգորյանը, որն արդեն չի բավականացնում
24TV / 24News / 24 minutes ago

Խուզարկում են մի տարածք, որը վաղուց «Ադեկվադինը» չի, արցախցիներ են ապրում. Մանուչարյան
24TV / 24News / 29 minutes ago

ՏԻՄ ընտրությունների պատճառով «Մաթեմատիկա» առարկայի միասնական քննության օրը փոխվել է
24TV / 24News / 33 minutes ago
Related coverage

Azerbaycan’daki başörtüsü kısıtlamalarına Türkiye’den tepki: Hicab yasaklanamaz!
Ermenihaber / 13 minutes ago

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 15-ի ցերեկը կնվազի 4-5 աստիճանով, 16-ի ցերեկը նույնքան կբարձրանա
168 Jham / 14 minutes ago

😳 Те недоумки, кто думал, что Россия не применит ядерное оружие, — их ждёт неприятная неожиданность
168 Jham / 14 minutes ago

ԱՊՐԵՍ, ԱՆՑԱՆՔ ԱՌԱՋ, ՀԵՔԻԱԹՆԵՐ ՄԻ՛ ՊԱՏՄԻՐ. ԳԻՏԵՆՔ՝ ՔԵԶ ՈՆՑ ԵՆՔ ԲԵՐԵԼ. ՀԱՅԿ ՄԱՄԻՋԱՆՅԱՆ
168 Jham / 15 minutes ago