A A Պաշտոնական Արման Դիլանյանը կշարունակի պաշտոնավարել որպես ՍԴ դատավոր Աջակցիր «Ա1+»-ին 2026 թվականի հոկտեմբերի 12-ին ՍԴ նախագահի պաշտոնում պաշտոնավարման 6-ամյա ժամկետի ավարտի կապակցությամբ Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը հանդիպում է ունեցել Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Վարչապետը շնորհակալություն է հայտնել Արման Դիլանյանին գործունեության և պետության համար բարդ ժամանակաշրջանում ՍԴ նախագահի պաշտոնը զբաղեցնելու համար։ Արման Դիլանյանն անդրադառնալով 6 տարիների ընթացքում ծավալած գործունեությանը, նշել է, որ Բարձր դատարանի դատավորների և աշխատակազմի համատեղ աշխատանքի շնորհիվ հաղթահարվել են բազմաթիվ մարտահրավերներ, ինչի արդյունքում Սահմանադրական դատարանը եղել է և՛ ժողովրդի, և՛ պետության կողքին։ Արման Դիլանյանը կշարունակի պաշտոնավարել որպես ՍԴ դատավոր: Սա «Ալիսան հրաքների աշխարհում» հեքիաթից հիշեցնող զեկույց է․ Ամստերդամ Դատարանը կասեցրել է Շինարարների փողոցի խանութներից մեկի ապամոնտաժումը. մյուսները հույս ունեն, որ որոշումն իրենց վրա էլ կազդի Աշխատավարձերը կազմել են 538 մլն դրամ, մինչդեռ 54 մլն դրամ են հայտարարագրել․ ՊԵԿ Անհեթեթ մեղադրանքներ, զրո ապացույցներ. բացահայտվում են Ռուբեն Վարդանյանի գործի մանրամասները․ հայտարարություն