Տնտեսության և քաղաքային զարգացման գործում նշանակալի ավանդ ունենալու համար ՀՀ նախագահը պարգևատրել է «Ռենշին» ընկերության համահիմնադիր Էդուարդ Մարությանին: Նրան շնորհվել է հեղինակավոր Անանիա Շիրակացու մեդալը, որը գործարարին է փոխանցել ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը: Նախարարը բարձր է գնահատել Էդուարդ Մարությանի տնտեսական գործունեությունը ու մաղթել նորանոր հաջողություններ և ձեռքբերումներ մասնագիտական գործունեության մեջ։ «Մենք պատրաստ ենք կանգնել մեր այն բոլոր գործարարների կողքին, ովքեր պատրաստ են և ուզում են միասին, արդար քրտինքով ու ստեղծագործ մտքով փոխել Հայաստանի Հանրապետությունը և այն դարձնել ավելի լավը»,- նշել է Պապոյանը։ «Այս պարգևը ոչ միայն մեծ պատիվ է, այլև մեր անցած ճանապարհի կարևոր ձեռքբերում։ Այն ոգեշնչում է շարունակել մեր աշխատանքը»,- արձագանքել են ընկերությունից՝ հավելելով, որ կշարունակեն նպաստել մեր երկրի քաղաքային միջավայրի զարգացմանը։ Իսկ գործնականում ի՞նչ է արվում քաղաքի ու տնտեսության համար. այսօր «Ռենշինը» իրականացնում է ավելի քան 2 միլիարդ դոլարի հասնող ընթացիկ ներդրումային ծրագրեր և կառուցապատում է մոտ 1 միլիոն քմ մակերես։ Ընկերությանը հաջողվել է Հայաստան բերել միջազգային խոշոր ու հեղինակավոր գործընկերների, որոնց հետ համատեղ իրականացվող World Trade Center Yerevan-ի, ArtLife Kempinski Residences-ի և Skyline-ի նման գերժամանակակից նախագծերն արդեն իսկ վերափոխում են մեր ապրելակերպն ու Երևանի քաղաքային տեսքը։ Տեսանյութ
5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
2 միլիարդի ներդրում և 1 մլն քմ նոր միջավայր. պետությունը պարգևատրել է «Ռենշինի» համահիմնադիր Էդուարդ Մարությանին
Մանրամասներ

Comments
No comments yet — be the first to comment.
More from ArmLur / Zhoghovurd
«Կարող եմ ամենահիմար բաներն ասել, և դուք կծափահարեք»․ Թրամփ
ArmLur / Zhoghovurd / Oct 14
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Դեմ առ դեմ բանտում զրուցեցի Փաշինյանի հետ»․ 27 տարի բանտում ապրող Արտակը վարչապետի հետ հանդիպումից մանրամասներ է պատմում
ArmLur / Zhoghovurd / Oct 14

Դեմ առ դեմ բանտում զրուցեցի Փաշինյանի հետ․27 տարի բանտում ապրող Արտակը՝վարչապետի հետ հանդիպման մասին
ArmLur / Zhoghovurd / Oct 14
COP17-ի շրջանակում Գուտերեշը կժամանի Հայաստան
ArmLur / Zhoghovurd / Oct 14
Related coverage

Ադրբեջանի ռազմական գործողությունները հանգեցրել են ՀՀ–ի անտառածածկույթի կորստի․ Մանուկյան
Sputnik Armenia / Oct 14

Թուրքիա-ԵՄ առևտրի ծավալը 205 մլրդ եվրո է․ Ermenihaber
ABC Media / Oct 14

Ե՞րբ կստորագրվեն դիզվառելիքի վերաբերյալ առաջին պայմանագրերը. Դմիտրիևի պատասխանը
Sputnik Armenia / Oct 14
Նախկին ՀՀԿ-ականներ, դաշինքներ՝ ՔՊ-ի հետ, թույլ մրցակցություն․ ի՞նչ սպասել Գեղարքունիքի ՏԻՄ ընտրություններից
Factor.am / Oct 14