Դատարանն այսօր բավարարեց դատախազներին միջնորդությունը և որոշեց ևս երեք ամսվով երկարաձգել Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի տնային կալանքը: Ղուկասյանի փաստաբանները մինչդեռ միջնորդել էին վարչական վերհասկողություն սահմանել իրենց պաշտպանյալի նկատմամբ: Անցած տարի մարտին Գյումրիի քաղաքապետ ընտրված Ղուկասյանը մեղադրվում է խոշոր չափով կաշառք ստանալու համար: Ըստ իրավապահների՝ պաշտոնը ստանձնելուց մի քանի ամիս անց նա 4 միլիոն դրամ է պահանջել գյումրեցի գործարար Սևակ Գոմցյանից արդեն կառուցված անօրինական շինությունն օրինականացնելու համար: Ղուկասյանը մեղադրվում է նաև պաշտոնական դիրքի չարաշահման ու փողերի լվացման համար: Այս գործն առնչվում է նրա պաշտոնավարման նախորդ շրջանին՝ 2000-ականներին: Գյումրիի քաղաքապետն անցնում է նաև ապօրինի գույքի բռնագանձման վարույթով: The post Վարդան Ղուկասյանի տնային կալшնքը ևս 3 ամսով երկարաձգվեց appeared first on Alphanews .
5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
Վարդան Ղուկասյանի տնային կալшնքը ևս 3 ամսով երկարաձգվեց
Դատարանն այսօր բավարարեց դատախազներին միջնորդությունը և որոշեց ևս երեք ամսվով երկարաձգել Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի տնային կալանքը: Ղուկասյանի փաստաբանները մինչդեռ ...

Comments
No comments yet — be the first to comment.
More from Alpha News

Պուտինը չի նահանջի նաև հայկական երկաթուղու հարցում
Alpha News / 17 hours ago

Մեր ինքնությունը քանդելու փորձեր են եղել թե՛ ներսից, թե՛ դրսից․ Արամ Ա
Alpha News / 18 hours ago

ՔՊ-ական Լուսինե Բադալյանին թույլ չեն տվել մուտք գործել ՌԴ
Alpha News / 18 hours ago

Էլմիրա Կարապետյանը՝ հրաձգության աշխարհի գավաթի խաղարկության հաղթող
Alpha News / 18 hours ago
Related coverage

Ադրբեջանի ռազմական գործողությունները հանգեցրել են ՀՀ–ի անտառածածկույթի կորստի․ Մանուկյան
Sputnik Armenia / 17 hours ago

Թուրքիա-ԵՄ առևտրի ծավալը 205 մլրդ եվրո է․ Ermenihaber
ABC Media / 17 hours ago

Ե՞րբ կստորագրվեն դիզվառելիքի վերաբերյալ առաջին պայմանագրերը. Դմիտրիևի պատասխանը
Sputnik Armenia / 17 hours ago
Նախկին ՀՀԿ-ականներ, դաշինքներ՝ ՔՊ-ի հետ, թույլ մրցակցություն․ ի՞նչ սպասել Գեղարքունիքի ՏԻՄ ընտրություններից
Factor.am / 17 hours ago