Ադրբեջանում հիջաբ կրող աշակերտուհիների կրթություն ստանալու իրավունքը խոչընդոտելն անթույլատրելի է։ Հիջաբը խոչընդոտ չէ, այլ՝ հավատքի պահանջ։ Կրթության իրավունքը չի կարող զոհաբերվել որևէ գաղափարախոսության պարտադրմանը։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահի գլխավոր խորհրդական Օքթայ Սարալը։ «Մենք ակնկալում ենք, որ Ադրբեջանն անհապաղ կուղղի այս սխալը»,- ասել է նա։ Հիշեցնենք, որ Ադրբեջանի իշխանությունների որոշմամբ դպրոցներում արգելվել է մուսուլմանական հիջաբ կրելը, ինչն էլ առաջացրել է բողոքի ակցիաներ այդ երկրում։ —00—ԼԱ The post Հիջաբ կրող աշակերտուհիների կրթության իրավունքը չպետք է սահմանափակվի․ Էրդողանի գլխավոր խորհրդական appeared first on 24News .