ԱԺ «Հայաստան» խմբակցութեան ղեկավար Աննա Գրիգորեանը եւ խմբակցութեան քարտուղար Արթուր Խաչատրեանը հոկտեմբերի 12-ին հանդիպել են Հայաստանում ԵՄ պատւիրակութեան ղեկավար, արտակարգ եւ լիազօր դեսպան Վասիլիս Մարագոսի հետ։ Քննարկւել են երկկողմ յարաբերութիւններին ու տարբեր ոլորտներում համագործակցութեանն առնչւող հարցեր։ Կարեւորւել է նորընտիր խորհրդարանի հետ գործակցութիւնը։ Աննա Գրիգորեանն իր դիտարկումներն է ներկայացրել Հայաստանում ժողովրդավարական իրավիճակի, դատական համակարգում առկայ խնդիրների ու, իր խօսքով, քաղաքական դրդապատճառներով կալանաւորման դէպքերի վերաբերեալ։ ԱԺ պատգամաւորները նաեւ խօսել են խորհրդարանական ընտրութիւններից յետոյ տեղի ունեցած գործընթացներից։ Հանդիպմանն անդրադարձ է կատարւել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ յարաբերութունների կարգաւորմանը։ Վասիլիս Մարագոսը նշել է, որ ԵՄ-ն ակտիւ ներգրաււածութիւն ունի տարածաշրջանում եւ աջակցում է խաղաղութեան հաստատման գործընթացին։ Խմբակցութեան ներկայացուցիչները կարեւորել են Եւրոպական խորհրդարանի ընդունած բանաձեւը, որով կոչ է արւում նաեւ անյապաղ ազատ արձակել Ադրբեջանում պահւող հայ բանտարկեալներին։
5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
«Հայաստան» խմբակցութեան պատգամաւորները հանդիպել են Հայաստանում ԵՄ պատւիրակութեան ղեկավարի հետ
ԱԺ «Հայաստան» խմբակցութեան ղեկավար Աննա Գրիգորեանը եւ խմբակցութեան քարտուղար Արթուր Խաչատրեանը հոկտեմբերի 12-ին հանդիպել են Հայաստանում ԵՄ պատւիրակութեան ղեկավար, արտակարգ եւ լիազօր դեսպան Վասիլիս Մարագոսի հետ։ Քննարկւել են երկկողմ յարաբերութիւններին ու տարբեր ոլորտներում համագործակցութեանն առնչւող հարցեր։ Կարեւորւել է նորընտիր խորհրդարանի հետ գործակցութիւնը։ Աննա Գրիգորեանն իր դիտարկումներն է ներկայացրել Հայաստանում ժողովրդավարական իրավիճակի, դատական համակարգում առկայ խնդիրների …
Comments
No comments yet — be the first to comment.
More from Alik
Related coverage
No related coverage from other sources yet.