azatutyun.am Ֆրանսիայի ռազմածովային ուժերն այսօր առավոտյան Հնդկական օվկիանոսում կալանել են DF Peak լցանավը, որը Ռուսաստանի «ստվերային նավատորմի» մաս է կազմում, հայտնել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Նրա խոսքով՝ նավը կալանման պահին գտնվում էր Ռեյունյոն կղզուց ավելի քան 450 ծովային մղոն (ավելի քան 833 կմ) հարավ։ Ենթադրվում է, որ լցանավը գործել է այլ երկրի դրոշի ներքո և ներգրավված է եղել վառելիքի անօրինական տեղափոխման մեջ։ Marine Traffic-ի տվյալներով ՝ DF Peak-ը նավարկում է Բենինի դրոշի ներքո։ «Միջազգային ծովային իրավունքի համաձայն իրականացված այս գործողությունը ցույց է տալիս մեր վճռականությունը՝ պահպանել օրենքը և պայքարել անօրինական առևտրի բոլոր ձևերի դեմ, որտեղ էլ որ դրանք տեղի ունենան», – գրել է Մակրոնը։ Սա Ռուսաստանի «ստվերային նավատորմի» առաջին լցանավը չէ, որը կալանում են ֆրանսիական ուժերը։ Անցյալ տարվա աշնանից ի վեր ֆրանսիացի զինվորականները, իրենց դաշնակիցների հետ միասին, կալանել են Grinch, Boracay, Deyna, Tagor և Deliver լցանավերը։ Հետագայում բոլորն էլ ազատ են արձակվել: Grinch լցանավը, ինչպես հայտարարել էին Ֆրանսիական իշխանությունները, ազատ էր արձակվել «մի քանի միլիոն եվրո» տուգանվելուց հետո՝ անձնակազմի կողմից Կոմորյան կղզիների դրոշի կեղծ օգտագործումը չհիմնավորելու համար: The post Ֆրանսիան Ռուսաստանի «ստվերային նավատորմի» լցանավ է կալանել Հնդկական օվկիանոսում | azatutyun.am appeared first on Infocom .
Rate limit exceeded
5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
Ֆրանսիան Ռուսաստանի «ստվերային նավատորմի» լցանավ է կալանել Հնդկական օվկիանոսում | azatutyun.am
azatutyun.am Ֆրանսիայի ռազմածովային ուժերն այսօր առավոտյան Հնդկական օվկիանոսում կալանել են DF Peak լցանավը, որը Ռուսաստանի «ստվերային նավատորմի» մաս է կազմում, հայտնել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Նրա խոսքով՝ նավը կալանման պահին գտնվում էր Ռեյունյոն կղզուց ավելի քան 450 ծովային մղոն (ավելի քան 833 կմ) հարավ։ Ենթադրվում է, որ լցանավը գործել է այլ երկրի դրոշի ներքո […]
Comments
No comments yet — be the first to comment.
More from Infocom

Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Infocom / 9 hours ago

Հայաստանում քննարկվել են հոգեկան առողջության ոլորտում մարդու իրավունքների պաշտպանության և ծառայությունների հասանելիության հարցերը
Infocom / 10 hours ago

Գորիսի որոշ հասցեներում, Լոռու մարզի Շնող բնակավայրում գազանջատումներ կլինեն
Infocom / 10 hours ago

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Գուտերեշը կենսաբազմազանության գագաթնաժողովին մասնակցելու համար կայցելի Հայաստան | news.am
Infocom / 10 hours ago
Related coverage

Սահմանադրությունը ներկայացվել է ՔՊ վարչությանը. մանրամասներ․ «Ժողովուրդ»
ArmLur / Zhoghovurd / 4 minutes ago

ՊՆ-ն փորձում է ցույց տալ, թե բանակը հասարակության հայելին է․ ինքնասպանությունների թվերի շուրջ նոր զարգացումներ․ «Ժողովուրդ»
ArmLur / Zhoghovurd / 22 minutes ago

Մեսրոպ Մանուկյանի ձեռքից պատգամավորի մանդատը կվերցնեն․ «Ժողովուրդ»
ArmLur / Zhoghovurd / 43 minutes ago

Երբ և ինչու պետք է «նստի» Հայկ Սարգսյանը. «Ժողովուրդ»
ArmLur / Zhoghovurd / 1 hour ago