Շինարարների փողոցում բողոքի ակցիայի ժամանակ կրպակատերերից մեկը դժգոհություն է հայտնել ապամոնտաժման աշխատանքների և տարածքի չափագրումների վերաբերյալ։ «Ասում են՝ վեց մետր քանդում ենք, կողքի բուդկեն էլ վեց մետր պետք է քանդենք։ Ու հետո նշում են, թե չենք քանդում, տալիս ենք ձեզ։ Այսինքն՝ քանդում են, ուրիշի հողը տալիս մեզ։ Մենք մեր շինությունը դրանից վեց մետր այն կողմ ենք կառուցել։ Ես չգիտեմ՝ ինչ է կատարվում»,- ասել է նա։ Քաղաքացին մտահոգություն է հայտնել նաև գեոդեզիական չափագրումների ճշգրտության վերաբերյալ՝ նշելով, որ պատրաստվում են նոր չափագրում իրականացնել և պարզել՝ արդյոք մասնագետները սխալ են թույլ տվել։ Նրա խոսքով՝ եթե պարզվի, որ սխալի հետևանքով քաղաքացիները վնաս են կրել, պատասխանատուները պետք է պատասխանատվության ենթարկվեն։ «Հիմա մենք գեոդեզիական չափագրում կանենք, և կպարզվի, որ իրենք սխալվել են։ Այդ ընթացքում մենք վնաս ենք կրում, իսկ երբ իրենք են սխալվում, ասում են՝ լավ, կներեք, ու հարցը դրանով ավարտվում է։ Նման հարցերում սխալվողները պետք է լուրջ պատասխանատվության ենթարկվեն»,- ընդգծել է նա։ The post Մենք ենք վնաս կրում, իսկ իրենք սխալվում ու ներողություն են խնդրում․ կրպակատեր appeared first on Alphanews .
5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
Մենք ենք վնաս կրում, իսկ իրենք սխալվում ու ներողություն են խնդրում․ կրպակատեր
Շինարարների փողոցում բողոքի ակցիայի ժամանակ կրպակատերերից մեկը դժգոհություն է հայտնել ապամոնտաժման աշխատանքների և տարածքի չափագրումների վերաբերյալ։ «Ասում են՝ վեց մետր ...

Comments
No comments yet — be the first to comment.
More from Alpha News

Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ
Alpha News / 4 hours ago

Գերլարված վիճակ՝ Աջափնյակում.Քաղաքացուն հիվանդանոց են տարել, երբ տեսել է՝ ինչպես են ապրուստը քանդում
Alpha News / 5 hours ago

Քանդում են Աջափնյակի կրպակներն ու խանութները. ՈՒՂԻՂ
Alpha News / 6 hours ago

Կոռուպցիա՝ Հայաստանի քաղաքացիների կյանքի որակը լավացնելու փոխարեն. ՈՒՂԻՂ
Alpha News / 6 hours ago



