Հոկտեմբերի 12-ին Վարշավայի անվտանգության ֆորումի շրջանակներում Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդիպում է ունեցել Լեհաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության արտաքին ծառայության ղեկավար և գլխավոր տնօրեն Հենրիկա Մոշիցկա-Դենդիսի հետ։ Այս մասին հայտնում է նախարարության լրատվական ծառայությունը։ Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Լեհաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև ինստիտուցիոնալ համագործակցության խորացման հարցեր: Գոհունակությամբ ընդգծվել են վերջին շրջանում բարձրաստիճան մակարդակով փոխայցելությունները և անդրադարձ է կատարվել 2027թ. մայիսին Երևանում կայանալիք Երևանյան երկխոսություն միջագային չորրորդ համաժողովին Լեհաստանից բարձրաստիճան ներկայացվածությանն առնչվող հարցերի: Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարության ընդլայնված լիազորությունների համատեքստում անդրադարձ է կատարվել տնտեսական դիվանագիտության ոլորտում փորձի փոխանակման հնարավորություններին՝ մասնավորապես արտահանման խթանման, ներդրումների ներգրավման և գործարար կապերի զարգացման ուղղություններով։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել արտաքին քաղաքական գերատեսչությունների ոլորտային վարչությունների միջև հեռավար քննարկումներ կազմակերպելու վերաբերյալ:
5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
ԱԳՄԱՆ գլխավոր քարտուղարի հանդիպել է Լեհաստանի ԱԳՆ արտաքին ծառայության ղեկավարի հետ
Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Լեհաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև ինստիտուցիոնալ համագործակցության խորացման հարցեր:

Comments
No comments yet — be the first to comment.
More from Hetq

Արթուր Աստոյան. «Արթիկցիները տեսել են իմ աշխատանքը և այս անգամ ավելի շատ քվե են տալու»
Hetq / 22 hours ago

Արտաշատում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը
Hetq / 22 hours ago

Թեմա համար 1. կրթության որակը, համալսարանների վարկանիշերն ու PISA-ի արդյունքները #shorts #եպհ #քպ
Hetq / 23 hours ago

Իլոն Մասկի SpaceX-ը սահմանափակել է Starlink-ի աշխատանքը՝ խաթարելով Ուկրաինայի զինուժի գործունեությունը
Hetq / 23 hours ago
Related coverage

The head of the Prison Service and the Iranian Deputy Ambassador have discussed issues related to the realization of the rights of Iranian citizens held in prisons.
Noyan Tapan TV / 20 hours ago

Մեր ինքնությունը քանդելու ներքին եվ արտաքին փորձեր են եղել. Արամ Ա | Երկիրն այսօր 14․10.2026 | 18։00
Yerkir / 21 hours ago

Georgian citizens among foreign nationals investigated in Moldova call-centre fraud case
OC Media / 21 hours ago

Իրանցի ազատազրկված անձանց համար կազմվել է առանձին ճաշացանկ, ներգրավվել է պարսկերենի իմացությամբ հոգեբան. Ծովինար Թադևոսյան
Aravot / 21 hours ago