Իզուր է խորհրդարանական «ընդդիմությունը» կուրծք ծեծում՝ իրեն վերագրելով ԵԽԽՎ զեկույցում արտացոլված գնահատականները, նշեց «Առավոտի» զրուցակիցը՝ արտակարգ եւ լիազոր դեսպան, ՀՀ Ազգային անվտանգության նախկին ղեկավար Դավիթ Շահնազարյանը։ – Պարոն Շահնազարյան, վերջերս ձեր հարցազրույցներում երկու կարեւոր թեմաների չանդրադարձաք։ Մեկը՝ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի հրապարակած ամփոփիչ զեկույցի թեման էր։ ԵԽԽՎ–ն մտահոգիչ համարեց ԿԸՀ–ի կողմից «առանց հիմնավոր պատճառաբանության