Ազգային ժողովում ընթանում է արցախցիների հետ հանդիպում, որին ընդդիմությանն արգելում են մասնակցել: Ընդդիմադիր պատգամավորներին արգելվում է մասնակցել նիստին՝ պատճառաբանելով, թե փակ հանդիպում է: Լրատվամիջոցներին ևս արգելում են լուսաբանել նիստը, այն հեռարձակվում է միայն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ֆեյսբուքյան էջում: Նիստին ներկա է Աշխատանքի և բարեկեցության նախարար Արսեն Թորոսյանը, ՆԳՆ փոխնախարար Արմեն Ղազարյան, Արդարադատության փոխնախարարը և ՔՊ պատգամավորները: Նշենք, որ «Վերածնվող Արցախ» ՀԿ ղեկավար Անաստաս Իսրայելյանը արցախցիների սոցիալական խնդիրների ու կարգավիճակի հետ կապված հարցերի վերաբերյալ քննարկում կազմակերպելու նպատակով դիմել էր երեք խմբակցություններին: Հինգշաբթի օրը Անաստաս Իսրայելյանը Ազգային ժողովի դիմաց նստացույց էր անում, պահանջում հանդիպում երեք խմբակցությունների հետ: Նա դադարեցրեց նստացույցը, երբ հանդիպման առաջարկը ընդունվեց: Հերմինե Միքայելյան —00—ՄԱ The post Փակ հանդիպում արցախցիների հետ՝ ԱԺ-ում․ ընդդիմությանն արգելում են մասնակցել appeared first on 24News .