Պետական եկամուտների կոմիտեն Երևանում գործող անշարժ գույքի գործակալի ծառայություններ մատուցող ընկերությունում հարկերից խուսափելու առերևույթ դեպք է բացահայտել։ Ըստ ՊԵԿ-ի՝ ընկերությունը 2023-2026 թվականներին աշխատակիցների վարձատրության համար փաստացի ուղղել է շուրջ 538 մլն դրամ, սակայն հարկային հաշվարկներում հայտարարագրել է ընդամենը 54,3 մլն դրամ՝ ներկայացնելով խեղաթյուրված տվյալներ։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ ՊԵԿ-ի հաղորդագրությունը՝ ստորև․ «ՀՀ պետական եկամուտների կոմիտեն բացահայտել է անշարժ գույքի գործակալի ծառայությունների մատուցման ոլորտում հարկման օբյեկտը չհայտարարագրելու և հարկային մարմին ներկայացված հաշվարկներում իրական տվյալները խեղաթյուրելու դեպք։ Կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչություն տեղեկություններ էին ստացվել, որ Երևան քաղաքի Բաղրամյան 232 հասցեում, անշարժ գույքի գործակալի ծառայություններ իրականացնող ընկերությունը, հարկեր չվճարելու նպատակով, ՊԵԿ ներկայացվող եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական հաշվարկներում ներառում է խեղաթյուրված տվյալներ՝ այս կերպ թաքցնելով աշխատողների վարձատրության իրական չափերը։ Մասնավորապես, ձեռնարկված ծավալուն օպերատիվ հետախուզական միջոցառումների ընթացքում պարզվել է, որ ընկերությունը 2023-2026 թվականների ընթացքում հարկային մարմին ներկայացված եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական հաշվարկներում աշխատողների վարձատրությանն ուղղվող միջոցները ընդհանուր նշել է շուրջ 54 մլն 272 հազար դրամ, մինչդեռ ստացված տեղեկություններով՝ նույն ժամանակահատվածում իրականում այն կազմել է մոտ 538 միլիոն ՀՀ դրամ։ Միջոցառումների արդյունքում ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով նախատեսված առերևույթ հանցանքի վերաբերյալ հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ»։
Rate limit exceeded
5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
Անշարժ գույքի գործակալությունը աշխատավարձերի 538 մլն դրամի փոխարեն հայտարարագրել է 54 միլիոնը․ ՊԵԿ
Պետական եկամուտների կոմիտեն Երևանում գործող անշարժ գույքի գործակալի ծառայություններ մատուցող ընկերությունում հարկերից խուսափելու առերևույթ դեպք է բացահայտել։ Ըստ ՊԵԿ-ի՝ ընկերությունը 2023-2026 թվականներին աշխատակիցների վարձատրության համար փաստացի ուղղել է շուրջ 538 մլն դրամ, սակայն հարկային հաշվարկներում հայտարարագրել է ընդամենը 54,3 մլն դրամ՝ ներկայացնելով խեղաթյուրված տվյալներ։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ ՊԵԿ-ի հաղորդագրությունը՝ ստորև․ «ՀՀ պետական …
Comments
No comments yet — be the first to comment.
More from Factor.am
Նախկին ՀՀԿ-ականներ, դաշինքներ՝ ՔՊ-ի հետ, թույլ մրցակցություն․ ի՞նչ սպասել Գեղարքունիքի ՏԻՄ ընտրություններից
Factor.am / 11 hours ago
Վթարային ջրանջատում՝ Հրազդան քաղաքում
Factor.am / 11 hours ago
Ուկրաինայի 3-րդ բանակային կորպուսը հայտնել է Լիմանի մոտ նոր հաջողությունների մասին
Factor.am / 12 hours ago

Հայաստանում նախատեսվում է խստացնել քաղաքացիության ստացման պայմանները և վերափոխել միգրացիոն կառավարման համակարգը
Factor.am / 12 hours ago
Related coverage
«Էս շուկան էլ չլիներ, ի՞նչ պիտի անեի». ֆերմերներն ակնկալում են, որ մարզադաշտին հարող գյուղմթերքի շուկան կդառնա ամենօրյա
Aravot / 11 hours ago
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը ներդնում է նոր ու ժամանակակից ISO 27001 ստանդարտ
168 Jham / 11 hours ago
ԶՊՄԿ-ն մեկնարկել է տեղեկատվական անվտանգության համաշխարհային ոսկե ստանդարտի՝ ISO 27001-ի ներդրման գործընթացը
Aravot / 11 hours ago

Գինեցանկ | Բնական սաթե գինիներ՝ «Սենտիմենտալ»
CivilNet / 11 hours ago