Երևանի ավագանին հոկտեմբերի 13-ի նիստում որոշում է ընդունել քաղաքացիների որոշակի խմբերի համար սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի և տրանսպորտային միջոցների գույքահարկի արտոնություններ սահմանելու մասին: Հարկային պարտավորություններից ազատման ընդհանուր ծավալը կազմում է 58,122,686 դրամ (շուրջ $160,000): Ինչու է դա կարևոր. Որոշումը նպատակ ունի սոցիալական աջակցություն ցուցաբերել Հայաստանի և Արցախի պաշտպանության ժամանակ զոհված, հաշմանդամություն ձեռք բերած, գերեվարված կամ անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին: Ովքեր կօգտվեն արտոնություններից. Զոհվածների ընտանիքները. Հայաստանում և Արցախում պատերազմական գործողությունների, մարտական պարտականությունների կատարման կամ հակառակորդի նախահարձակ գործողությունների հետևանքով զոհվածների ընտանիքների անդամները: Հաշմանդամություն ունեցող անձինք. Մարտական գործողությունների հետևանքով 1-ին և 2-րդ խմբի հաշմանդամություն ձեռք բերած անձանց ընտանիքները: Անհայտ կորածներ և գերեվարվածներ. Հայաստանի պաշտպանության, մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանքների ընթացքում գերեվարված, անհայտ կորած կամ մահացած ճանաչված անձինք և նրանց ընտանիքների անդամները:
5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
Գույքահարկի արտոնություններ են սահմանվել զոհված, հաշմանդամություն ունեցող և անհայտ կորած զինծառայողների ընտանիքների համար
Երևանի ավագանին հոկտեմբերի 13-ի նիստում որոշում է ընդունել քաղաքացիների որոշակի խմբերի համար սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի և տրանսպորտային միջոցների գույքահարկի արտոնություններ սահմանելու մասին: Հարկային պարտավորություններից ազատման ընդհանուր ծավալը կազմում է 58,122,686 դրամ (շուրջ $160,000):Ինչու է դա կարևոր. Որոշումը նպատակ ունի սոցիալական աջակցություն ցուցաբերել Հայաստանի և Ար...

Comments
No comments yet — be the first to comment.
More from Armenian Business News (ABNews)

Ֆրանսիայում հարյուրավոր սուպերմարկետներ ենթարկվել են կիբերհարձակման. փչացել են միլիոնավոր եվրոյի մթերքներ
Armenian Business News (ABNews) / 1 hour ago

Երևանում հաշմանդամություն ունեցող երեխային ուղեկցող անձը ևս հանրային տրանսպորտից կօգտվի անվճար
Armenian Business News (ABNews) / 1 hour ago

Հայաստան-Չինաստան բեռնափոխադրողները կազատվեն որոշ ճանապարհային հարկերից
Armenian Business News (ABNews) / 1 hour ago

Երևանում փոխվել է հանրային սննդի բացօթյա տարածքների տեղական տուրքի դրույքաչափը
Armenian Business News (ABNews) / 1 hour ago
Related coverage

Արgախgիների միջազգային իրավունքների իրացման գործընթացում մենք մասնակցություն չենք ունենալու.Թորոսյան
Panorama / 16 minutes ago

Ինչու՞ է «Մերիդիան»-ին այդքան գումար տրվել. երևի մտածել են՝ բոլոր COP-երը Հայաստանում կանցկացվեն
Aysor.am / 20 minutes ago

Ի՞նչ են կառուցելու Շինարարներ փողոցում ապամոնտաժվող շինությունների փոխարեն
ArmLur / Zhoghovurd / 31 minutes ago

Կուլտուրական տեռոր ա սա, ուրիշ ոչ մի ձև չես ասի, ինձ սկի բանավոր չեն ասել, որ խանութը քանդելու են
24TV / 24News / 32 minutes ago