Translate this article

5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day

Mediamax Armenia· 15 hours ago· Published Oct 13
Foreign Relations

Միրզոյանն ու Սիկորսկին քննարկել են Հայաստան-ԵՄ կապերը

Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի եւ Լեհաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներ Արարատ Միրզոյանն ու Ռադոսլավ Սիկորսկին քննարկել են Հայաստան-Եվրամիություն գործընկերության խորացմանն առնչվող հարցեր։ Արտաքին գործերի եւ միջազգային առեւտրի նախարարությունից հայտնում են, որ հոկտեմբերի 12-ին Վարշավայում կայացած հանդիպմանը Արարատ Միրզոյանը բարձր է գնահատել Լեհաստանի շարունակական աջակցությունը Հայաստանի եվրոպական ձգտումներին, ժողովրդավարական բարեփոխումներին եւ ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանը ։ Արարատ Միրզոյանը եւ Ռադոսլավ Սիկորսկին գոհունակություն են հայտնել սեպտեմբերին Երեւանում երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջեւ քաղաքական խորհրդակցությունների եւ դրանց շրջանակներում Հայաստան-Լեհաստան գործարար եւ ներդրումային միջոցառման անցկացման կապակցությամբ՝ կարեւորելով դրանց արդյունքների հիման վրա փոխշահավետ համագործակցության հետագա զարգացումը:

Միրզոյանն ու Սիկորսկին քննարկել են Հայաստան-ԵՄ կապերը

The article could not finish loading. Please try again.

We use cookies for analytics and advertising, including Google ad partners who may use cookies to serve personalized ads. See our Privacy Policy for details and your choices.