Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ավելի շատ է ցանկանում Ուկրաինայի հարցով խաղաղության համաձայնագիր կնքել, քան Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Լրագրողների հարցին, թե ինչու է կարծում, որ Պուտինը պատրաստ է փոխզիջումների, եթե Ռուսաստանը շարունակում է հարվածել Ուկրաինային, Թրամփը պատասխանել է. «Կարծում եմ՝ նրանք համաձայնության կգան։ Ես իսկապես կարծում եմ, որ Պուտինն ավելի շատ է ցանկանում գործարք կնքել, քան Զելենսկին»։ Անդրադառնալով իր հայտարարած...