Համաշխարհային աշխարհաքաղաքական իրավիճակը Դոնալդ Թրամփի թեթև ձեռքով կրկին կտրուկ շրջադարձ կատարեց ԵՄ-ի և Ուկրաինայի շահերի հակառակ ուղղությամբ։Ընդամենը մի քանի օր առաջ Թրամփը հայտարարեց.«Հենց նոր չափազանց հաջող բանակցություններ ունեցա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, պայմանավորվածություն ձեռք բերվեց այն մասին, որ Ռուսաստանը անհապաղ ավելի քան 300 000 տոննա դիզելային վառելիք կմատակարարի ամերիկյան և համաշխարհային շուկաներին, ևս 500 000 տոննա՝ նոյեմբերի ընթացքում, և 1 000 000 տոննա` անմիջապես դրանից հետո։ Հաշվի առնելով ռուսական վերամշակման գործարանների արտադրական հնարավորությունները՝ Ռուսաստանը 3 մլն տոննա դիզվառելիք կմատակարարի, և սա դեռ սկիզբն է։ Դիզելային վառելիքի գները ամերիկացիների և, ըստ էության, ամբողջ աշխարհի համար կսկսեն նվազել սրընթաց և ռեկորդային տեմպերով»։Ասել, որ դա ցնցեց ուկրաինական կողմին և քեռի Թրամփի եվրոպացի գործընկերներին, նշանակում է ոչինչ չասել։Ինքներդ դատեք։ Զելենսկին անմիջապես դադարեցրեց Թրամփի հատուկ ներկայացուցիչների հետ բանակցությունները, միաժամանակ եկավ ԱՄՆ նախագահի քայլերի կտրուկ քննադատությամբ` մեղադրելով նրան Ուկրաինայի դեմ պատերազմում ներդրումներ կատարելու մեջ։ Հաջորդ գիշեր ուկրաինական անօդաչուները փորձեցին զանգվածային հարված հասցնել ռուսական նավթավերամշակման գործարաններին։Զուգահեռաբար ամերիկացիները սկսեցին սրել հակազելենսկիական հայտարարությունները՝ փաստացի պահանջելով, որ նա շտապ ընտրություններ կազմակերպի, և ուղիղ հայտարարելով, որ Զելենսկին այլևս պետք չէ Ուկրաինային։Վեճ սկսվեց ԱՄՆ-ի և Ուկրաինայի ԱԳՆ–ների միջև։Եվրոպացիներն իրենց հերթին զանգվածային տեղեկատվական գրոհ սկսեցին Թրամփի դեմ` նրան մեղադրելով հավաքական Արևմուտքի ընդհանուր շահերն ուղղակիորեն դավաճանելու մեջ։Այնուհետև ամերիկյան ոճի ևս մեկ աղաղակող շրջադարձ տեղի ունեցավ. Թրամփը հայտարարեց, որ Պուտինի հետ համաձայնության է եկել Ուկրաինայի հետ էներգետիկ հաշտության շուրջ, ինչին նույն Զելենսկին վրդովված պատասխանեց, որ ինքը տեղյակ չէ, և որ ո՛չ Թրամփը, ո՛չ էլ իր եվրոպացի գործընկերներն այդ մասին նույնիսկ չեն էլ զգուշացրել իրեն։Ինչո՞ւ այսքան մեծ աղմուկ բարձրացավ։ Ասենք թե համաձայնության են եկել ամերիկացիներին ռուսական դիզվառելիք մատակարարելու հարցում, և ի՞նչ։Ահա թե ինչ։Սա Ռուսաստանի համար դիվանագիտական և տնտեսական մեծ հաղթանակ է, որը արմատապես փոխում է ուժերի դասավորությունն ու հակամարտության վերաբերյալ ամերիկյան ընկալումը։Պարզ ասած` այն, ինչ տեղի ունեցավ, ցույց տվեց, որ Թրամփը բացարձակ ինքնուրույն է իր գործողություններում, նույնիսկ եթե դրանք հակասում են Ուկրաինայի շահերին։Հիշենք, որ ԱՄՆ–ն և Ուկրաինան գտնվում են ռազմաքաղաքական և աշխարհաքաղաքական ռազմավարական դաշինքի վիճակում, և ամերիկացիների ու ուկրաինացիների պայմանավորվածություններն ավելի քիչ արժեք ունեն, քան այն թուղթը, որով հավաքական Արևմուտքը հավաստիացրել է, որ մինչև վերջ աջակցելու է Ուկրաինային։Կոպիտ ասած` Թրամփը հանգիստ և առանց խղճի խայթի պարզապես խաբեց իր ուկրաինացի գործընկերներին, մեղմ ասած` «հիասթափեցրեց» նրանց։Դոնալդ Թրամփի նման փոփոխական վարքագիծը բավականին խոսուն է Հայաստանի համար։Հատկապես հաշվի առնելով այն, որ հենց Թրամփն է այսպես կոչված TRIPP լոգիստիկ նախագծի համահեղինակը, որը թղթի վրա պետք է «խաղաղության ճանապարհ» դառնա, սակայն առավելագույնը ինչ կարող է անել այս նախագիծը, Հայաստանի ինքնիշխան տարածքով անդրտարածքային միջանցք ստանալու թուրք-ադրբեջանական ցանկությունները բավարարելն է։Ըստ էության, անկախ նրանից, թե ինչ հեքիաթներ են պատմում մեզ, TRIPP-ը պանթուրքական միջանցքի նախագիծ է, որը Հայաստանը կիսում է մեջտեղից, այսինքն՝ զրկում է մեր երկիրը հայ-իրանական սահմանը լիովին վերահսկելու հնարավորությունից։ Իսկ Ալիևի և Էրդողանի համար այս նախագիծը կյանքի ճանապարհ է։Ինչպես տեսնում ենք, TRIPP–ի կոնֆիգուրացիայում հայերը կարծես գոյություն էլ չունեն, փոխարենը կան «խաղաղության» ինչ-որ երաշխիքներ ամերիկացիներից։Այսինքն` TRIPP-ը կառուցված է «խաղաղության» ամերիկյան երաշխիքների վրա։Հենց այն ամերիկացիների, որոնք առանց աչք թարթելու ասպարեզից հեռացնում են Զելենսկուն՝ իրենց կարևորագույն գործընկերոջը։Իսկ հիմա եկեք մի փոքր մտածենք` մի՞թե կարելի է վստահել ամերիկացիներին՝ հաշվի առնելով նրանց վերաբերմունքը սեփական աշխարհաքաղաքական գործընկերների և նախագծերի նկատմամբ։Որոշեք ինքներդ։Հայերի ու ադրբեջանցիների պատկերացրած խաղաղությունը
5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
«Անգլերենի» դասեր Հայաստանի համար կամ Զելենսկու ԹՐԱՄՓահարումը
Կարելի՞ է վստահել ԱՄՆ իշխանություններին, որոնք մի վայրկյանում կարող են «քաշել» իրենց ռազմավարական գործընկերներին։ Այս մասին է մտորում Sputnik Արմենիայի սյունակագիր Արման Աբովյանը։

Comments
No comments yet — be the first to comment.
More from Sputnik Armenia

"Просим дать время": торговцы в ереванском районе вновь протестуют против сноса ларьков
Sputnik Armenia / 9 minutes ago

Ուկրաինան ԱԹՍ-ներով զանգվածային գրոհ է նախաձեռնել Ստավրոպոլի երկրամասի և Մոսկվայի վրա
Sputnik Armenia / 22 minutes ago

В ближайшее время нужно сосредоточиться на подписании мирного договора с Баку – Пашинян
Sputnik Armenia / 25 minutes ago

Պետք է կենտրոնանանք Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիրը ստորագրելու վրա. Փաշինյան
Sputnik Armenia / 30 minutes ago
Related coverage

Միրզոյանը Լեհաստանում այցելել է արբանյակային համակարգեր մշակող ընկերություն
Factor.am / 10 minutes ago

Today, there will be no salary increase at the city hall by any percentage. Galjyan
Noyan Tapan TV / 11 minutes ago

ՀՀ-ն և լեհական «Creotech Instruments»-ը քննարկել են տիեզերական ոլորտում փոխգործակցության հեռանկարը
24TV / 24News / 16 minutes ago

ՔՊ-ականը հայտարարում է, որ իրենց աշխատավարձերի բարձրացմամբ դրանք «մի բան էլ իջնում են»
24TV / 24News / 17 minutes ago