Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարությունում հանդիպում է ունեցել ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանի հետ, ով ավարտում է ՍԴ նախագահի պաշտոնավարման 6-ամյա ժամկետը։ Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Արման Դիլանյանին գործունեության և բարդ ժամանակաշրջանում ՍԴ նախագահի պաշտոնը զբաղեցնելու համար։ «Այս կարգավորումն առաջին անգամ է գործում, երբ Սահմանադրական դատարանի գործող նախագահի պաշտոնավարման ժամկետն ավարտվում է վեց տարվա ժամանակահատվածում, և Սահմանադրական դատարանը պետք է նոր նախագահ ընտրի։ Ես, պարզապես ամփոփելով Ձեր գործունեության շրջանը, ևս մեկ անգամ ուզում եմ գնահատանքի խոսք ասել, որովհետև երկրի բարձրագույն պաշտոններից մեկը զբաղեցնելը և դա տրամաբանական լրումին հասցնելը, իհարկե, շատ բանի մասին է խոսում», -ասել է վարչապետը։ Արման Դիլանյանն անդրադարձել է 6 տարիների ընթացքում ծավալած գործունեությանը։ ՍԴ նախագահը շնորհակալություն է հայտնել նաև գործընկերներին, որոնց հետ կարողացել է հաղթահարել այդ բարդ ժամանակահատվածը՝ գտնվելով և՛ ժողովրդի, և՛ պետության կողքին։
5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
Վարչապետը հանդիպել է պաշտոնավարման 6-ամյա ժամկետն ավարտող ՍԴ նախագահի հետ

Comments
No comments yet — be the first to comment.
More from 1in.am

Հայաստանի տարանցիկ արժեքը և Իրանի բացվող ճանապարհը
1in.am / 53 minutes ago

Միրզոյանն այցելել է տիեզերական տեխնոլոգիաների ոլորտում մասնագիտացած լեհական «Creotech Instruments» ընկերություն
1in.am / 1 hour ago

Առաջիկայում պետք է կենտրոնանանք խաղաղության պայմանագրի ստորագրման և վավերացման վրա. վարչապետ
1in.am / 1 hour ago

Քաղաքապետարանում մի բան էլ աշխատավարձի իջեցում է տեղի ունենում. Գալջյան
1in.am / 1 hour ago
Related coverage

Արցախցիների հարցերը ՔՊ-ն քննարկում է՝ սահմանափակելով ընդդիմության մասնակցությունը #ուղիղ
Pastinfo / 8 minutes ago

Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ
Alpha News / 9 minutes ago

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Եթե իմանայի, որ վարչապետը գալու է, կգնայի». ՔՊ-ից հեռացված Օրդյանը՝ մանրամասներ է հայտնում
ArmLur / Zhoghovurd / 10 minutes ago

Թիվ 1 պատասխանատուն էլ, մեղավորն էլ ՔՊ-ն է, իրենցից ավելի մեծ շոու իրականացնող չկա. Արամ Վարդեւանյան
Pastinfo / 11 minutes ago