Թուրքիան իր մոտեցումները չի կառուցում էթնիկ կամ դավանանքային գործոնների հիման վրա և հանդես է գալիս տարածաշրջանի բոլոր հատվածներում խաղաղության հաստատման օգտին։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ Անկարայում կառավարության ավելի քան երեք ժամ տևած նիստի արդյունքներով ճեպազրույցի ժամանակ: Նա ուշադրություն է հրավիրել լարվածության նոր սրացմանը, որը կապված է Եմենի հուսիների՝ Սաուդյան Արաբիայի վրա հարձակումների հետ։ «Մենք վճռականորեն դատապարտում ենք Էր Ռիադի օդանավակայանի գնդակոծությունը, որի հետևանքով 12 մարդ է զոհվել, այդ թվում՝ ուխտավորներ։ Թուրքիան կանգնած է եղբայրական Սաուդյան Արաբիայի կողքին»,- ընդգծել է Թուրքիայի նախագահը։ Էրդողանը նշել է, որ Անկարան անհրաժեշտ քայլեր է ձեռնարկում Էր Ռիադի հետ պաշտպանական համագործակցության ինստիտուցիոնալ հիմքեր ստեղծելու ուղղությամբ։ Այս համատեքստում նա հայտնել է, որ Սաուդյան Արաբիայի և Պակիստանի հետ պաշտպանական համաձայնագրի տեքստը շուտով կներկայացվի Թուրքիայի Ազգային մեծ ժողովի հաստատմանը։ Թուրքիայի նախագահը նաև վստահեցրել է, որ Անկարան ձգտում է տարաձայնությունները լուծել դիվանագիտական ճանապարհով։
Rate limit exceeded
5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
«Թուրքիան հանդես է գալիս խաղաղության օգտին». Էրդողանը՝ տարածաշրջանային լարվածության մասին
Մանրամասներ

Comments
No comments yet — be the first to comment.
More from ArmLur / Zhoghovurd

ՈՒՂԻՂ. Մեկնարկել է Երևանի ավագանու նիստը. ինչ հարցեր են քննարկվում
ArmLur / Zhoghovurd / 4 hours ago

ՈւՂԻՂ. Թորոսյանը, ՆԳ փոխնախարարն ու ՔՊ խմբակցությունը նիստ են անում. ինչ կա օրակարգում
ArmLur / Zhoghovurd / 4 hours ago

ՈՒՂԻՂ․ Շինարարների փողոցում իրավիճակը կրկին լարված է․ ինչ է կատարվում
ArmLur / Zhoghovurd / 6 hours ago

Գյումրիում Թուրքիայի քաղաքացին «Mercedes» մակնիշի կցորդիչով բեռնատարով վրաերթի է ենթարկել կին հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
ArmLur / Zhoghovurd / 6 hours ago



