Մեծ Բրիտանիայի վարչապետ Էնդի Բըրնհեմը հայտարարել է, որ չի պատրաստվում Եվրամիությանը վերադառնալու հարցով հանրաքվե անցկացնել, սակայն մտադիր է խորացնել տնտեսական համագործակցությունը միության հետ։ «Ես նոր հանրաքվե չեմ նախաձեռնելու։ Ես հարգում եմ հանրաքվեի արդյունքները։ Բայց գործելու եմ պրագմատիկ մոտեցմամբ՝ խթանելու բրիտանական տնտեսության աճը և ամրապնդելու համագործակցությունը Լա Մանշը հատող նավակների դեմ պայքարում»,- հայտարարել է կառավարության ղեկավարը՝ ելույթ ունենալով Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Համայնքների պալատում։ Բըրնհեմը շեշտել է, որ մտադիր չէ խախտել այն խոստումները, որոնք Լեյբորիստական կուսակցությունը տվել էր 2024 թվականի խորհրդարանական ընտրություններից առաջ։ Նա բացառել է ԵՄ միասնական շուկա կամ մաքսային միություն վերադառնալու հնարավորությունը։ Բացի այդ, Լոնդոնը Բրյուսելի հետ չի վերականգնի մարդկանց ազատ տեղաշարժի իրավունքը։ Միևնույն ժամանակ վարչապետը նշել է, որ ԵՄ-ի հետ առևտրային հարաբերությունները բարելավելուց հրաժարվելը անպատասխանատու քայլ կլինի։ Մեծ Բրիտանիայի՝ ԵՄ-ից դուրս գալու հանրաքվեն անցկացվել է 2016 թվականի հունիսի 23-ին։ Անդամակցությունը դադարեցնելու օգտին քվեարկել է բրիտանացիների 51,9 տոկոսը, դեմ՝ 48,1 տոկոսը։ Մի քանի տարվա բանակցություններից հետո Միացյալ Թագավորությունը լքել է միությունը 2020 թվականի փետրվարի 1-ի գիշերը։ 2021 թվականի հունվարի 1-ին ավարտվել է Brexit-ից հետո գործող անցումային շրջանը, որի ընթացքում Մեծ Բրիտանիայի վրա տարածվում էին եվրոպական բոլոր նորմերը։ 2020 թվականի դեկտեմբերին կողմերը համաձայնագիր են կնքել Brexit-ից հետո հարաբերությունների վերաբերյալ։ Այն նախատեսում է ապրանքների և ծառայությունների ազատ առևտուր՝ առանց քվոտաների ու մաքսատուրքերի, ինչպես նաև ԵՄ-ի և Մեծ Բրիտանիայի քաղաքացիների՝ միմյանց տարածք առանց վիզայի մինչև 90 օր ժամկետով այցելելու հնարավորություն։
5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
Բըրնհեմը մտադիր չէ հանրաքվե անցկացնել ԵՄ-ին Մեծ Բրիտանիայի վերադարձի հարցով
Մեծ Բրիտանիայի վարչապետ Էնդի Բըրնհեմը հայտարարել է, որ չի պատրաստվում Եվրամիությանը վերադառնալու հարցով հանրաքվե անցկացնել, սակայն մտադիր է խորացնել տնտեսական համագործակցությունը միության հետ։ «Ես նոր հանրաքվե չեմ նախաձեռնելու։ Ես հարգում եմ հանրաքվեի արդյունքները։ Բայց գործելու եմ պրագմատիկ մոտեցմամբ՝ խթանելու բրիտանական տնտեսության աճը և ամրապնդելու համագործակցությունը Լա Մանշը հատող նավակների դեմ պայքարում»,- հայտարարել է կառավարության ղեկավարը՝ […]

Comments
No comments yet — be the first to comment.
More from Shant News

«Հորիզոն»-ի թողարկում | 15-00 | 12.10.2026
Shant News / 3 hours ago

«Հորիզոն»-ի թողարկում | 12-00 | 12.10.2026
Shant News / 6 hours ago

Ագրոօդերևութաբանական տեղեկատվություն. հոկտեմբերի 5-11-ը
Shant News / 6 hours ago

Մենք հավակնոտ ենք և ցանկանում ենք հնարավորինս առաջ գնալ․ Մխիթարյանի հարցազրույցը՝ «Ինտեր»-«Պարմա» խաղից հետո
Shant News / 6 hours ago



