Երևանի քաղաքապետի կողմից տրված հաղորդման հիման վրա ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությամբ հիմնավորվել է, որ քաղաքապետարանի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի բաժնի պետի պաշտոնը զբաղեցրած անձը, իր ծառայողական լիազորություններն օգտագործելով ի վնաս պետական շահերի, հանցավոր գործողությունների հետևանքով պետությանը պատճառել է առանձնապես խոշոր չափերի՝ շուրջ 14,5 մլն ՀՀ դրամի գույքային վնաս: Նախաքննությամբ պարզվել է, որ վերջինս պետության կարիքների համար համայնքային հիմնարկի հետ կնքված պայմանագրի շրջանակներում, պայմանագրով նախատեսված ապրանքների գերակշռող մասը չմատակարարված լինելու պայմաններում, առանց բավարար հիմնավորման, էլեկտրոնային համակարգով հաստատել է վճարման հանձնարարականներ, որի արդյունքում իրավաբանական անձին վճարվել է 22 մլն ՀՀ դրամ: Նշված գումարից, սակայն, շուրջ 14,5 մլն ՀՀ դրամի ապրանք փաստացի չի մակատակարարվել հիմնարկին, որի հետևանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս: ԵԱՍՄ համայնքային հիմնարկի պաշտոնատար անձին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը։ Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:
5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
Պետությանը պատճառվել է 14,5 մլն ՀՀ դրամի գույքային վնաս

Comments
No comments yet — be the first to comment.
More from 1in.am

Հայաստանը երկրորդ տարին անընդմեջ միասնական տաղավարով մասնակցում է «Bar Convent Berlin» ցուցահանդեսին
1in.am / 22 minutes ago

Գյումրիի Հաղթանակ զբոսայգում 12 ծառ է հատվել․ վնասը գնահատվել է 630 հազար դրամ
1in.am / 32 minutes ago

Հայաստանը և Կիպրոսը կխորացնեն միջխորհրդարանական համագործակցությունը. քննարկվել են նաև վիզաների ազատականացման հեռանկարները
1in.am / 42 minutes ago

Չկա առողջություն առանց հոգեկան առողջության
1in.am / 7 hours ago
Related coverage

Փաշինյանի կոշտ հայտարարությունից հետո «Հրազդան ցեմենտի» գործարքը հայտնվել է հարցականի տակ․ 450 աշխատողի ճակատագիրն անորոշության մեջ է․ «Ժողովուրդ»
ArmLur / Zhoghovurd / 1 hour ago

Երևանի ավագանին կբարձրացնի՞ պաշտոնյաների աշխատավարձերը. ավագանու նիստը՝ ՈՒՂԻՂ
Aravot / 6 hours ago

Երբ սուբսիդիան դառնում է բիզնես. ո՞վ է իրականում շահում արտահանման աջակցությունից
168 Jham / 8 hours ago

Նյարդ կա ՌԴ-ի մոտ երկաթուղու հարցում՝ զիջման տեղ չկա․ գինը բարձրացնում են, եթե նույնիսկ՝ պիտի զիջեն
Factor.am / 8 hours ago