ՆԱՏՕ-ի գերագույն գլխավոր հրամանատար Ալեքսուս Գրինկևիչը Վարշավայում կայացած անվտանգության համաժողովում ունեցած ելույթում հայտարարել է, որ Ռուսաստանի հիբրիդային հարձակումները նյարդայնացնում են եվրոպացի քաղաքացիներին, սակայն նախազգուշացրել է Մոսկվային, որ ՆԱՏՕ-ն միշտ պատրաստ է պատասխան հարված հասցնել ցանկացած հարձակման դեպքում։ Այս մասին գրում են Financial Times-ը և Reuters-ը, փոխանցում է Current time-ը։ «Ես չեմ կարծում, որ հակամարտությունն անխուսափելի է կամ մոտալուտ։ Դա այդպես չէ։ […] Սակայն հաշվի առնելով դիվերսիաների և հրկիզումների ծավալները՝ կարծում եմ, որ դաշինքի շուրջ բնակչությունը որոշակի անհանգստություն է զգում։ Եվ ես ցանկանում եմ վստահեցնել մեր դաշինքի մեկ միլիարդ քաղաքացիներին՝ մենք գլուխ կհանենք։ Մենք գիտենք, թե ինչ պետք է անել և ինչպես դա անել։ Նաև ցանկանում եմ, որ նրանք, ովքեր գուցե մտածում են մեզ վնասելու մասին, իմանան՝ մենք գլուխ կհանենք։ Եվ ավելի լավ է՝ նրանք չհարձակվեն դաշինքի վրա, որովհետև, կրկնում եմ, մենք հստակ գիտենք, թե ինչ ենք անելու պաշտպանության ոլորտում»,- ասել է նա։ The Wall Street Journal-ը նշում է, որ Գրինկևիչը համաժողովում ներկայացրել է ՆԱՏՕ-ի արևելյան թևում Ռուսաստանի հնարավոր հարձակումը զսպելու ծրագիր։ Ծրագիրը նախատեսում է ներդրումներ կատարել «մատչելի զանգվածային արտադրության մշակումներում»՝ նկատի ունենալով համեմատաբար էժան ուկրաինական անօդաչու թռչող սարքերը։ Պարբերականի հաղորդմամբ՝ ռազմավարության նպատակն է կասեցնել սկզբնական հարձակումը և կանխել հակառակորդի հետագա առաջխաղացումը, եթե այն շարունակվի։ «Մենք չենք ձգտում ռազմավարական պարտության մատնել մեր հակառակորդին։ Փոխարենը՝ մեր նպատակն է հենց սկզբից կասեցնել ցանկացած հարձակում»,- ասել է նա։ Ըստ WSJ-ի՝ ծրագրի շրջանակում նախատեսվում է ստեղծել ընդարձակ «ինքնավար գոտի», որտեղ անօդաչու թռչող սարքերն ու ցամաքային ռոբոտները կկարողանան հետ մղել Ռուսաստանի հարձակումը՝ առանց դաշնակիցների շրջանում զգալի կորուստների։ Միևնույն ժամանակ, ՌԴ-ի հնարավոր հարձակման դեպքում, նախատեսվում է հեռահար հրթիռներով հարվածներ հասցնել Ռուսաստանի հրամանատարական կետերին և հակաօդային պաշտպանության համակարգերին՝ Կալինինգրադում, Սանկտ Պետերբուրգի մերձակայքում և Բելառուսում։ Գրինկևիչը հայտարարել է, որ որոշել է հրապարակայնորեն ներկայացնել ՆԱՏՕ-ի ծրագրերը, քանի որ վերջին շրջանում տեղի ունեցած դիվերսիաներն անհանգստություն են առաջացրել դաշինքի անդամ երկրների քաղաքացիների շրջանում։ Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի ՆԱՏՕ-ի բարձրագույն հրամանատարը կզգուշացնի Ռուսաստանին դաշինքի՝ հակահարված հասցնելու կարողության վերաբերյալ
5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
ՆԱՏՕ-ի գլխավոր հրամանատարը ներկայացրել է ՌԴ-ի հնարավոր հարձակման դեպքում ծրագիրը՝ Կալինինգրադին ու Պետերբուրգին հարվածներով
ՆԱՏՕ-ի գերագույն գլխավոր հրամանատար Ալեքսուս Գրինկևիչը Վարշավայում կայացած անվտանգության համաժողովում ունեցած ելույթում հայտարարել է, որ Ռուսաստանի հիբրիդային հարձակումները նյարդայնացնում են եվրոպացի քաղաքացիներին, սակայն նախազգուշացրել է Մոսկվային, որ ՆԱՏՕ-ն միշտ պատրաստ է պատասխան հարված հասցնել ցանկացած հարձակման դեպքում։ Այս մասին գրում են Financial Times-ը և Reuters-ը, փոխանցում է Current time-ը։ «Ես չեմ կարծում, որ հակամարտությունն անխուսափելի …

Comments
No comments yet — be the first to comment.
More from Factor.am

Հայաստանը կլիմայական ապատեղեկատվության դեմ պայքարի միջազգային գործընթացում․ ի՞նչ է արվել, և ի՞նչ բացեր կան
Factor.am / 37 minutes ago

Քոչարյանի գրասենյակի ղեկավարի, փաստաբանի և պատգամավոր Արթուր Խաչատրյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ
Factor.am / 41 minutes ago

Սաուդյան Արաբիան հայտնել է նավթային հսկա Aramco-ի շենքին հութիների հրթիռային հարվածների մասին․ չորս մարդ է վիրավորվել
Factor.am / 48 minutes ago

Ինձ չեն գոհացնում այդ տվյալները․ ՔԿ նախագահը նոր նշանակումներ է արել և հանձնարարականներ տվել
Factor.am / 54 minutes ago
Related coverage

Глава РЖД Олег Белозеров провел переговоры с членами правительства Армении
Sputnik Armenia / 32 minutes ago

Որտե՞ղ է հիմա Հալաբյան փողոցում հայտնաբերված նորածինը․ մանրամասներ #abcmedia #երկու_բառով
ABC Media / 33 minutes ago

Բագրատ Միկոյանի, Արթուր Խաչատրյանի և Արամ Օրբելյանի ասուլիսը․ ՈՒՂԻՂ
A1plus / 36 minutes ago

ԵՄ-ն Ուկրաինայի համար բացել է ևս երկու բանակցային խումբ․ Մարթա Կոս
168 Jham / 39 minutes ago