Եվրամիությունը չի կարողանում գտնել 10 նավ՝ Կարմիր ծովում իր «Ասպիդես» գործողության համար։ Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին գործերի ծառայության ղեկավար Կայա Կալլասը՝ Լյուքսեմբուրգում ԵՄ անդամ երկրների արտգործնախարարների հանդիպման արդյունքներով մամուլի ասուլիսում։ «Այո՛, այս գործողության համար մեզ անհրաժեշտ է առնվազն 10 նավ, բայց մենք դեռ չենք հասել այդ նպատակին։ Այսօր ԵՄ մի շարք երկրներից առաջարկներ ենք լսել, որ նրանք կարող են նավեր տրամադրել։ Հուսով եմ՝ դա գործնական արդյունքներ կտա։ Եթե ԵՄ-ն ցանկանում է, որ տարածաշրջանում իրեն լուրջ ընդունեն, պետք է դա անի»,- ասել է Կալլասը։ Հանդիպման շրջանակում եվրոպացի դիվանագետները հայտնել են, որ ԵՄ երկրներն այսօր քննարկել են Կարմիր ծովում արդեն տեղակայված վեց նավերին ևս երկու նավ ավելացնելու հնարավորությունը, սակայն առայժմ «որոշում չեն կայացրել»։ Ավելի վաղ Կալլասը հայտնել էր, որ Սաուդյան Արաբիան կոչ է արել ԵՄ-ին ավելի ակտիվորեն նպաստել Կարմիր ծովի անվտանգությանը և կազմակերպել նավերի ուղեկցումը Բաբ էլ Մանդեբի նեղուցով։ Նրա խոսքով՝ ԵՄ-ն շահագրգռված է դրանում, սակայն առայժմ անհրաժեշտ հնարավորություններ չունի։ Այս տարվա գարնանից ԵՄ-ն ապարդյուն փորձում է «Ասպիդես» առաքելության համար գտնել ևս առնվազն չորս ռազմական նավ, որոնք կկարողանան ուղեկցել առևտրային նավերին Կարմիր ծովում։
5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
Կալլաս․ ԵՄ-ն չի կարողանում 10 նավ հավաքել Կարմիր ծովում իր գործողության համար
Եվրամիությունը չի կարողանում գտնել 10 նավ՝ Կարմիր ծովում իր «Ասպիդես» գործողության համար։ Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին գործերի ծառայության ղեկավար Կայա Կալլասը՝ Լյուքսեմբուրգում ԵՄ անդամ երկրների արտգործնախարարների հանդիպման արդյունքներով մամուլի ասուլիսում։ «Այո՛, այս գործողության համար մեզ անհրաժեշտ է առնվազն 10 նավ, բայց մենք դեռ չենք հասել այդ նպատակին։ Այսօր ԵՄ մի շարք երկրներից առաջարկներ […]

Comments
No comments yet — be the first to comment.
More from Shant News

Թրամփը Բայդենին անվանել է Ուկրաինայում տեղի ունեցող հակամարտության պատասխանատուներից մեկը
Shant News / 21 minutes ago

Մարտիկ Պետրոսյանը ևս բավարարվեց արծաթե մեդալով․ ըմբշամարտի Մ23 ԱԱ
Shant News / 33 minutes ago

Երևանի թիվ 82 հիմնական դպրոցի աշակերտներն այցելել են Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ
Shant News / 42 minutes ago

Թայվանը կարող է մինչև ամսվա վերջ ԱՄՆ-ից ստանալ վեց նոր F-16V կործանիչներ
Shant News / 51 minutes ago
Related coverage

Волна протестов в Баку и «бонус в виде краеугольного камня» из Еревана
Aravot / 11 minutes ago

World’s oldest shipwreck found off coast of Turkey
Public Radio of Armenia / 11 minutes ago

Более 100 доменов госсайтов Азербайджана атакованы иностранными хакерами
Sputnik Armenia / 12 minutes ago

Երևանում դանակահարության դեպքով 7 անձ է ձերբակալվել․ 20-ամյա երիտասարդի կյանքը փրկվել է
ArmLur / Zhoghovurd / 13 minutes ago