Հոկտեմբերի 12-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Եգիպտոսի Արաբական Հանրապետության արտաքին գործերի, միջազգային համագործակցության և արտերկրում եգիպտացիների հարցերով նախարար Բադր Աբդելատի հետ: Մտքեր են փոխանակվել Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում զարգացումների շուրջ: Նախարար Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության ինստիտուցիոնալացման ուղղությամբ տարվող աշխատանքները: Ընդգծվել է Եգիպտոսի աջակցությունը խաղաղության օրակարգին: Անդրադառնալով բազմակողմ հարթակներում առկա հարցերին՝ նախարար Միրզոյանը նշել է, որ քննարկվող հարցերի դինամիկան և բովանդակությունը պետք է համապատասխանի և աջակցի խաղաղության ամրապնդմանն ուղղված ջանքերին: Արարատ Միրզոյանը և Բադր Աբդելատին քննարկել են Հայաստան-Եգիպտոս երկկողմ հարաբերությունների զարգացման հնարավորությունները, այդ թվում՝ առևտրատնտեսական ու գործարար կապերի ընդլայնման, զբոսաշրջության, տեղեկատվական տեխնոլոգիաների, առողջապահության ոլորտներում կոնկրետ ծրագրերի միջոցով:
5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
Միրզոյանն ու Աբդելատին քննարկել են խաղաղության օրակարգն ու երկկողմ հարաբերությունները

Comments
No comments yet — be the first to comment.
More from 1in.am

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
1in.am / 26 minutes ago

Պուտինի միջնորդությունը հօգուտ իշխանության էր. բոլոր միջամտություններն իշխանության օգտին են եղել
1in.am / 1 hour ago

Էդվարդ Ասրյանն ընդունել է Հնդկաստանի պաշտպանական կառավարման քոլեջի պատվիրակությանը
1in.am / 1 hour ago

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետ է նշանակվել Էդվարդ Կարապետյանը
1in.am / 1 hour ago
Related coverage

Բողոքի ալիք Բաքվում եւ «անկյունաքարային բոնուս» Երեւանից
Aravot / 6 minutes ago

Ermenistan ve Ukrayna dışişleri bakanları ikili işbirliğini görüştü
Ermenihaber / 31 minutes ago
«ԵՄ-ն զարգացնում է ավելի անհատականացված գործընկերություն Հայաստանի հետ»
Mediamax / 35 minutes ago
Արարատ Միրզոյանը Ուկրաինա այցելելու հրավեր է ստացել
Mediamax / 43 minutes ago