Հոկտեմբերի 13-ի առավոտյան Շինարարների փողոցում նախատեսված էր խանութների և այլ շինությունների ապամոնտաժում։ Սակայն Հովհաննես Մինասյանի խոսքով՝ իր՝ շուրջ 100 քմ մակերեսով խանութի մոտ քանդման աշխատանքներ իրականացնելու համար եկել են արդեն հոկտեմբերի 12-ի երեկոյան՝ ժամը 22։00-ի սահմաններում։ Մինասյանը պնդում է, որ Շինարարների փողոցում գտնվող իր տարածքի հողի վարձակալության ժամկետը երկարաձգված է մինչև 2029 թվականը։ Նրա խոսքով՝ համապատասխան փաստաթուղթը ստորագրել են Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Սերոբ Սարգսյանը և Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ Հողի վարձակալության ժամկետը մինչև 2029 թվական երկարաձգված է, բայց գիշերով եկել են, որ քանդեն,- ասում է Հովհաննես Մինասյանը։ Նա պատմում է, որ տնտեսվարողները առավոտյան բողոքի ակցիա են անցկացրել Երևանի քաղաքապետարանի մոտ՝ փորձելով կանխել իրենց խանութների ապամոնտաժման գործընթացը, սակայն, իր խոսքով, բողոքը որևէ արդյունք չի տվել։ Արդյունք չեն տվել նաև փաստաթղթերը, ըստ որոնց շատ տնտեսվարողներ համարվում են շինությունների սեփականատերեր։ Մինասյանի համար հարցը միայն տարածքը կորցնելը չէ․ նա վիճարկում է նաև քանդման ժամկետն ու իրավական հիմքերը՝ մատնանշելով հողի վարձակալության երկարաձգման փաստաթուղթը։ Տնտեսվարողները այս պահին պահանջում են պարզաբանումներ ստանալ քաղաքային իշխանություններից։ Մինչդեռ Մինասյանի խոսքով՝ նախատեսված ապամոնտաժումից ժամեր առաջ իրենց գույքի նկատմամբ գործողություններն արդեն սկսվել են։
5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
Հողի վարձակալության ժամկետը մինչև 2029 թ. երկարաձգված է, բայց գիշերով եկել են, որ քանդեն գույքս (տեսանյութ)
Հողի վարձակալության ժամկետը մինչև 2029 թ. երկարաձգված է, բայց գիշերով եկել են, որ քանդեն գույքս

Comments
No comments yet — be the first to comment.
More from A1plus

Օրացույց․ 12-ը հոկտեմբերի․ Զինդատախազն ասում էր «Հոկտեմբերի 27-ի թիկունքում․․․իրենք են»․ Ալբերտ Բազեյան (տեսանյութ)
A1plus / 6 hours ago

Ալավերդիում հրշեջ-փրկարարները Դեբեդ գետից դուրս են բերել կնոջ մարմին
A1plus / 6 hours ago

Լարված իրավիճակ Շինարարների փողոցում. փորձում են քանդել կրպակները․ ՈՒՂԻՂ
A1plus / 7 hours ago

Հայաստանն ու Լեհաստանը կխորացնեն համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների ոլորտում (տեսանյութ)
A1plus / 7 hours ago



