Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Լեհաստանի Հանրապետության փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Ռադոսլավ Սիկորսկիի հետ։ Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Լեհաստան գործընկերության հարցեր՝ ընդգծելով բարձր մակարդակում ձեռք բերված պայմանավորվածությունների հետևողական կյանքի կոչման կարևորությունը։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել առևտրատնտեսական համագործակցության խորացմանը։ Այս համատեքստում Արարատ Միրզոյանը և Ռադոսլավ Սիկորսկին գոհունակություն են հայտնել ընթացիկ տարվա սեպտեմբերին Երևանում երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև քաղաքական խորհրդակցությունների և դրանց շրջանակներում Հայաստան-Լեհաստան գործարար և ներդրումային միջոցառման անցկացման կապակցությամբ՝ կարևորելով դրանց արդյունքների հիման վրա փոխշահավետ համագործակցության հետագա զարգացումը: Ընդգծվել է Լեհաստանի շուկա հայկական արտադրանքի արտահանման ծավալների աճի դրական դինամիկան և այդ ուղղությամբ աշխատանքները շարունակելու պատրաստակամությունը: Մտքեր են փոխանակվել տարբեր ուղղություններով զարգացող հայաստանյան և լեհական ընկերությունների միջև համագործակցության խթանման հնարավորությունների շուրջ, այդ թվում՝ բարձր տեխնոլոգիաների և ծառայությունների թվայնացման ոլորտներում: Արարատ Միրզոյանը և Ռադոսլավ Սիկորսկին քննարկել են Հայաստան-ԵՄ գործընկերության խորացմանն առնչվող հարցեր։ Նախարար Միրզոյանը բարձր է գնահատել Հայաստանի եվրոպական ձգտումներին, ժողովրդավարական բարեփոխումներին և ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանը Լեհաստանի շարունակական աջակցությունը։ Հանդիպմանը մտքեր են փոխանակվել միջազգային զարգացումների, ինչպես նաև Հարավային Կովկասում նոր իրողությունների պայմաններում համագործակցության և փոխկապակցվածության զարգացման հեռանկարների շուրջ: Զրուցակիցները քննարկել են նաև 2027թ. մայիսին Երևանում կայանալիք «Երևանյան երկխոսություն» միջագային չորրորդ համաժողովի շրջանակներում փոխգործակցության, այդ թվում՝ համաժողովին լեհական կողմի բարձր մակարդակի մասնակցությանն առնչվող հարցեր:
5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
Արարատ Միրզոյանը հանդիպել է Լեհաստանի ԱԳ նախարարին․ քննարկվել են երկկողմ հարաբերությունները
Մանրամասներ

Comments
No comments yet — be the first to comment.
More from ArmLur / Zhoghovurd

ՈւՂԻՂ․ Պաշտպանության հանձնաժողովի արտահերթ նիստ է հրավիրվել
ArmLur / Zhoghovurd / 3 hours ago

ՈւՂԻՂ․ ԱԺ-ում արտահերթ նիստ է․ ինչ հրատապ հարցեր են քննարկում
ArmLur / Zhoghovurd / 5 hours ago

ՈւՂԻՂ․ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստը
ArmLur / Zhoghovurd / 6 hours ago

«ԵՄ-ն հսկայական գին է վճարել». Ռոբերտ Ֆիցոն՝ նավթային ճգնաժամի և պшտերազմների մասին
ArmLur / Zhoghovurd / 7 hours ago
Related coverage

ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը՝ #ուղիղ
Pastinfo / 3 hours ago

Բողոքի ալիք. Կրպակատերերը փողոց են դուրս եկել.Թրամփի, Իրանի և Կրեմլի հայտարարությունները
Alpha News / 4 hours ago

ՀՀ ԱԺ իններորդ գումարման երկրորդ նստաշրջանի արտահերթ նիստ. ՈՒՂԻՂ
Aravot / 5 hours ago

#Ուղիղ․ ՀՀ ԱԺ իններորդ գումարման երկրորդ նստաշրջանի արտահերթ նիստ
Hraparak / 5 hours ago