ԱԺ Հայաստան խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը և խմբակցության քարտուղար Արթուր Խաչատրյանը հոկտեմբերի 12-ին հանդիպել են Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսի հետ։ Քննարկվել են երկկողմ հարաբերություններին ու տարբեր ոլորտներում համագործակցությանն առնչվող հարցեր։ Կարևորվել է նորընտիր խորհրդարանի հետ գործակցությունը։ Աննա Գրիգորյանն իր դիտարկումներն է ներկայացրել Հայաստանում ժողովրդավարական իրավիճակի, դատական համակարգում առկա խնդիրների ու, իր խոսքով, քաղաքական դրդապատճառներով կալանավորման դեպքերի վերաբերյալ։ ԱԺ պատգամավորները նաև խոսել են խորհրդարանական ընտրություններից հետո տեղի ունեցած գործընթացներից։ Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերութունների կարգավորմանը։ Վասիլիս Մարագոսը նշել է, որ ԵՄ-ն ակտիվ ներգրավվածություն ունի տարածաշրջանում և աջակցում է խաղաղության հաստատման գործընթացին։ Խմբակցության ներկայացուցիչները կարևորել են Եվրոպական խորհրդարանի ընդունած բանաձևը, որով կոչ է արվում նաև անհապաղ ազատ արձակել Ադրբեջանում պահվող հայ բանտարկյալներին։
5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
ԵՄ-ն ակտիվ ներգրավվածություն ունի տարածաշրջանում․ Մարագոս
ԵՄ-ն ակտիվ ներգրավվածություն ունի տարածաշրջանում․ Մարագոս
Comments
No comments yet — be the first to comment.
More from A1plus

Օրացույց․ 12-ը հոկտեմբերի․ Զինդատախազն ասում էր «Հոկտեմբերի 27-ի թիկունքում․․․իրենք են»․ Ալբերտ Բազեյան (տեսանյութ)
A1plus / 7 hours ago

Ալավերդիում հրշեջ-փրկարարները Դեբեդ գետից դուրս են բերել կնոջ մարմին
A1plus / 7 hours ago

Լարված իրավիճակ Շինարարների փողոցում. փորձում են քանդել կրպակները․ ՈՒՂԻՂ
A1plus / 8 hours ago

Հայաստանն ու Լեհաստանը կխորացնեն համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների ոլորտում (տեսանյութ)
A1plus / 8 hours ago



