ՆԱՏՕ-ն պատրաստ է հակահարված տալ Ռուսաստանի ցանկացած հարձակման, հայտարարել է դաշինքի՝ Եվրոպայում միացյալ ուժերի գերագույն հրամանատար Ալեքսուս Գրինկևիչը Վարշավայի անվտանգության համաժողովում։ Ըստ The Wall Street Journal-ի՝ Գրինկևիչը ներկայացրել է Ռուսաստանի հնարավոր հարձակումը կանխելու ծրագիր, որը նախատեսում է ՆԱՏՕ-ի արևելյան սահմանների պաշտպանությունն ուժեղացնել անօդաչուներով և ցամաքային ռոբոտներով։ Դրանց միջոցով նախատեսվում է կասեցնել ռուսական ուժերի առաջխաղացումը՝ նվազեցնելով դաշինքի...