«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը Factor TV -ի հետ զրույցում անդրադարձել է հայ-ռուսական հարաբերություններին, նոր ատոմակայանի կառուցման հեռանկարներին, Հայաստանի եվրաինտեգրման գործընթացին և Բաքվում պահվող հայ գերիների վերադարձի հնարավորություններին։ Խոսելով Հայաստանում նոր ատոմակայան կառուցելու անհրաժեշտության և այդ գործընթացում Ռուսաստանի դերի մասին՝ Մարուքյանն ընդգծել է, որ ականջալուր է լինում մասնագետներին, ըստ որոնց՝ այս հարցում Մոսկվային այլընտրանք չկա։ «Ատոմակայանը մեզ է պետք, ոչ մեկին պետք չի, որ մենք ատոմակայան ունենանք բացի մեզանից: Տարածաշրջանում ոչ մի երկրի պետք չի, որ Հայաստանը ունենա ատոմակայան… Ես փորձագետին եմ լսում, ասում է՝ այլընտրանք չկա… եթե այլընտրանք չկա, դուք կամ չեք ունենալու ատոմակայան, կամ իրենց [Ռուսաստանի] հետ եք կառուցելու»,- հայտարարել է քաղաքական գործիչը։ Շարունակելով հայ-ռուսական հարաբերությունների թեման՝ Մարուքյանը խոսել է երկու պետությունների միջև «էքսկլյուզիվ» (բացառիկ) հարաբերությունների հարցից՝ որպես օրինակ բերելով էներգակիրների գինը։ Նա նախազգուշացրել է ՌԴ-ի հետ ոչ էքսկլյուզիվ հարաբերություններ ունենալու տնտեսական և անվտանգային հետևանքների մասին։ «Էսպիսի բան է՝ եթե հիմա դուք գազ եք առնում սահմանի վրա, 170 դոլար է… Դա էքսկլյուզիվ հարաբերության արդյունք է: Ես ուզում եմ, որ մենք ունենանք էքսկլյուզիվ էդ ձևի հարաբերություններ, որ մենք էժան գազ առնենք: Ով որ դրան դեմ է… չի ուզում, որ Հայաստանը զարգանա: Չես ուզում, կունենաս ուրեմն ոչ էքսկլյուզիվ հարաբերություններ… գազը կլինի ոչ էքսկլյուզիվ, մյուս օրը ուրիշ բաներ կլինեն»,- նշել է Մարուքյանը։ Անդրադառնալով եվրաինտեգրման և արտաքին քաղաքական վեկտորի փոփոխության խոսակցություններին՝ «Լուսավոր Հայաստանի» ղեկավարը քննադատել է իշխանության գործողությունները՝ նշելով, որ իրական եվրաինտեգրումը տնտեսական ստանդարտների ու ինստիտուտների կառուցումն է, ոչ թե պարզապես հայտարարություններ անելը։ «Մենք չենք կարող Հայաստանը տանել Եվրոպա, մենք կարող ենք Եվրոպան բերել Հայաստան… Դու չես կարող միակողմանի հանձնվել։ Եվրոպական Միության բյուրոկրատիան պահանջում է տարիների աշխատանք»,- ասել է նա։ Խոսելով Բաքվում ապօրինաբար պահվող ՀՀ քաղաքացիների և Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության վերադարձի մասին՝ Մարուքյանն ընդգծել է, որ դա իրավական վեճ չէ, այլ քաղաքական առեւտրի առարկա։ Նա օրինակ է բերել ԱՄՆ-ի գործելաոճը նման իրավիճակներում. «Պետք չի մտնել գործերի նյուանսների մեջ… Ամերիկացիները ասել են հետևյալը, որ օքեյ, բա ո՞նց եղավ, որ Ամերիկան… ասում ա դուք ունեք քաղբանտարկյալներ, մենք խնդրում ենք, որ դուք բաց թողնեք… Մենք էլ պատրաստ ենք գնել էս-էս ապրանքները… Ձեռ ձեռի են տալիս, գործարքը կնքվում է, և մարդկանց ազատ արձակեց»։ Ըստ Մարուքյանի՝ Ադրբեջանը հենց նման քաղաքական որոշման միջոցով կարող է ազատ արձակել գերիներին. «․․․Ասում են՝ հանցագործ է, դատապարտել ենք, բայց ներում ենք շնորհում Ալիևի որոշմամբ… բաց ենք թողնում»։ Նա ընդգծել է, որ գերիների վերադարձի համար պետք է կոնկրետ բանակցություններ և քաղաքական գործարք, որին Հայաստանը պետք է պատրաստ լինի։ Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։ Ռոբերտ Անանյան
5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
Այլընտրանք չկա ՌԴ-ի հետ ատոմակայանի կառուցմանը․ ի՞նչ եք առաջարկում՝ չունենա՞նք ատոմական․ Էդմոն Մարուքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը Factor TV-ի հետ զրույցում անդրադարձել է հայ-ռուսական հարաբերություններին, նոր ատոմակայանի կառուցման հեռանկարներին, Հայաստանի եվրաինտեգրման գործընթացին և Բաքվում պահվող հայ գերիների վերադարձի հնարավորություններին։ Խոսելով Հայաստանում նոր ատոմակայան կառուցելու անհրաժեշտության և այդ գործընթացում Ռուսաստանի դերի մասին՝ Մարուքյանն ընդգծել է, որ ականջալուր է լինում մասնագետներին, ըստ որոնց՝ այս հարցում Մոսկվային այլընտրանք չկա։ …

Comments
No comments yet — be the first to comment.
More from Factor.am
Նախկին ՀՀԿ-ականներ, դաշինքներ՝ ՔՊ-ի հետ, թույլ մրցակցություն․ ի՞նչ սպասել Գեղարքունիքի ՏԻՄ ընտրություններից
Factor.am / 18 hours ago
Վթարային ջրանջատում՝ Հրազդան քաղաքում
Factor.am / 19 hours ago
Ուկրաինայի 3-րդ բանակային կորպուսը հայտնել է Լիմանի մոտ նոր հաջողությունների մասին
Factor.am / 19 hours ago

Հայաստանում նախատեսվում է խստացնել քաղաքացիության ստացման պայմանները և վերափոխել միգրացիոն կառավարման համակարգը
Factor.am / 19 hours ago
Related coverage

Ադրբեջանի ռազմական գործողությունները հանգեցրել են ՀՀ–ի անտառածածկույթի կորստի․ Մանուկյան
Sputnik Armenia / 18 hours ago

Թուրքիա-ԵՄ առևտրի ծավալը 205 մլրդ եվրո է․ Ermenihaber
ABC Media / 18 hours ago

Ե՞րբ կստորագրվեն դիզվառելիքի վերաբերյալ առաջին պայմանագրերը. Դմիտրիևի պատասխանը
Sputnik Armenia / 18 hours ago

#ՀԻՄԱ. «ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՈՒՄՆԵՐԸ ՀՀ-ՈՒՄ. ԻՆՉՊԵՍ ՊԱՅՔԱՐԵԼ ԴՐԱՆՑ ԴԵՄ». ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՆ ՔԱՂԱՔԱԳԵՏՆԵՐԸ
24TV / 24News / 19 hours ago