5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 12, 2026 Թ․
1. ԱՄՆ բանագնացները հետաձգել են Մոսկվա նախատեսված այցը ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները հետաձգել են Մոսկվա նախատեսված այցը։ Պատճառը. Նրանք սպասում են պարզելու, թե արդյոք Ուկրաինան և եվրոպական երկրները պատրաստ են աջակցելու Վլադիմիր Պուտինին ներկայացվելիք խաղաղության նոր առաջարկին։ 2. Դոնալդ Թրամփը հայտարարել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև «էներգետիկ հրադադարի» մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առաջիկա օրերին ուժի մեջ է մտնելու Ռուսաստնի և Ուկրաինայի միջև էներգետիկ հրադադարը: Նախապատմությունը. Ավելի վաղ Թրամփը կոչ էր արել դադարեցնել ԱԹՍ-ների հարվածները ռուսական նավթավերամշակման գործարաններին, ինչին ի պատասխան Զելենսկին նշել էր, որ Ուկրաինան պատրաստ է դադարեցնել այդ հարձակումները, եթե Մոսկվան ևս դադարեցնի ուկրաինական էներգետիկ ենթակառուցվածքների հրթիռակոծությունը։ 3. ԵՄ-ն հոկտեմբերի կեսերին լրացուցիչ ֆինանսավորում կտրամադրի Ուկրաինային Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ ԵՄ-ն հոկտեմբերի կեսերին Կիևին լրացուցիչ ֆինանսավորում կհատկացնի ԱԹՍ-ներ և հրթիռներ գնելու համար: Եվրոպական խորհրդի նիստ. Ուկրաինայում ստեղծված իրավիճակը լինելու է այս շաբաթ կայանալիք Եվրոպական խորհրդի նիստի գլխավոր քննարկման թեման։ 4. Նիկոլ Փաշինյանը՝ պետության և ապագայի տեսլականի մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ պատմությունը պետք է դիտարկել ոչ թե որպես անցյալի իրադարձությունների ամբողջություն, այլ որպես ապագայում ստեղծվելիք իրականություն։ Հայաստանի քաղաքացիները. Վարչապետն ընդգծել է, որ ՀՀ քաղաքացիներն այսօր պատմություն ստեղծողներ են, իսկ գործընթացի վերջնական նպատակը «Ազատ և Երջանիկ Հայաստանի» տեսլականի իրականացումն է։ 5. Երևանի քաղաքապետը՝ երթևեկության խոչընդոտների և կայանման խախտումների մասին Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն անդրադարձել է մայրաքաղաքում հանրային տրանսպորտի անխափան երթևեկության խնդիրներին՝ նշելով, որ փողոցների 2-րդ գծում կայանված մեքենաները լուրջ ուշացումներ ու խցանումներ են առաջացնում տրանսպորտի համար։ 6. ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստ Կառավարության նախաձեռնությամբ այսօր գումարվել է ԱԺ արտահերթ նիստ, որ

You've reached the free article limit
You've reached the free limit of 15 articles per day. Create a free account to unlock 50 articles per day and 25 full-article translations per day.
Create free accountor Sign in
More from Armenian Business News (ABNews)

Հայաստանում մեծահասակների 25,5 տոկոսն ամեն օր ծխում է
Armenian Business News (ABNews) / 2 hours ago

ԱԺ-ն հաստատել է արցախցիների բնակարանային ծրագրի 284,4 մլն դոլարի ֆինանսավորումը
Armenian Business News (ABNews) / 4 hours ago

Հոկտեմբերի 12-ի կարևոր լուրերը
Armenian Business News (ABNews) / 5 hours ago

Հոկտեմբերի 12-ի բիզնես լուրերը
Armenian Business News (ABNews) / 6 hours ago
Related coverage

Ավինյանից պահանջում են չքանդել խանութները. բողոքի ակցիա՝ #ուղիղ
Pastinfo / 57 minutes ago

Քրիստոնեությունը տարածվել է սինթեզի շնորհիվ. Հանս Քյունգ
Aravot / 1 hour ago

Կրպակների տերերն ու աշխատողները բողոքի ակցիա են անում. ՈՒՂԻՂ
Alpha News / 1 hour ago

Ողբերգական դեպք` Գեղարքունիքի մարզում #abcmedia #abcլուրեր
ABC Media / 1 hour ago