Այն, ինչ կատարվում է մշակութային դաշտում, ցույց է տալիս, որ Հայաստանը չունի մշակութային գաղափարաբանության ձող: «Ուրիշ նորություններ» հաղորդման շրջանակում այս տեսակետը հայտնեց գրող, դերասան, լրագրող և նախագծերի հեղինակ Ռուբեն Փաշինյանը, որի «Արուջի» մոնոպիեսը վերջերս Ռուսաստանում արժանացել է «Золотое перо Руси» հեղինակավոր ազգային գրական մրցանակաբաշխության «Золотая сова» գլխավոր մրցանակին «Ամենախելացի ստեղծագործություն» անվանակարգում:«Հայաստանը, լինելով կեղծարարությամբ շրջապատված և տանուլ տալով ինֆորմացիոն պատերազմում, իրեն չի կարող թույլ տալ նման շռայլություն՝ չունենալ մշակութային և գաղափարական ձող»,– ասաց Փաշինյանը:Նա պատմեց, որ ««Արուջի» մոնոպիեսի հիմքում ընկած է պատմական իրական փաստ։ 1899 թվականին ռուս հայտնի փաստաբան Նիկոլայ Կարաբչևսկին դատարանում պաշտպանում և արդարացնում է Բայբուրթի ջարդերի ժամանակ ընտանիքը կորցրած հայ վրիժառու Կիրկոր Գուլգուլյանին։ Պիեսի ամենացնցող հանգույցն այն է, որ Կարաբչևսկու պապը եղել է թուրք ռազմագերի, և փաստաբանը բացականչում է․ «Ես՝ ռուս փաստաբանս, թուրք Կարապչիի թոռս, իմ պարտքը Օրենքի առջև կատարեցի և արդարացրի հային՝ թուրքին սպանելու համար»։։Նա առաջիկայում նախատեսում է «Արուջի» պիեսը, «Интервью без купюр» նոր ֆիլմը, «Сынок, а где Евфрат?» կինոնկարը ցուցադրել և իր ստեղծագործություններն ընթերցել Թբիլիսիում և Մոսկվայում, ինչպես նաև աշխատում է այն ուղղությամբ, որ «Արուջի» ներկայացումը բեմում մարմնավորի ոչ հայ դերասան, որպեսզի դրանում բարձրացված համամարդկային ու պատմական արդարության թեման հասնի լայն լսարաններին։Այսօր արդիական է Արևելքի իմաստության և Արևմուտքի էներգիայի սինթեզի թեման. Գյուրջիևա
5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
Ռուսալեզու գրականությունը կարևոր է հայկական օրակարգի համար. զրույց Ռուբեն Փաշինյանի հետ

Comments
No comments yet — be the first to comment.
More from Sputnik Armenia

Убежище в Армении в этом году запросили около 600 человек: из каких они стран
Sputnik Armenia / 6 minutes ago

Այս տարի ՀՀ-ում ապաստան է հայցել շուրջ 600 անձ․ ո՞ր երկրներից են նրանք
Sputnik Armenia / 7 minutes ago

Աննա Հակոբյանը մտել է բուհեր. «Հրապարակ»
Sputnik Armenia / 17 minutes ago

Супруга Пашиняна подключила вузы к своей кампании против домашнего насилия: СМИ
Sputnik Armenia / 21 minutes ago
Related coverage

Հայաստանը երկրորդ տարին անընդմեջ միասնական տաղավարով մասնակցում է «Bar Convent Berlin» ցուցահանդեսին
1in.am / 1 hour ago

Ինչպե՞ս «Արևելյան Անատոլիան» հայտնվեց ՀՀ պատմության թանգարանում #abcmedia #abcnewsroom
ABC Media / 9 hours ago

Բեյջի թել, թերմոս՝ ՄԱԿ-ի ստանդարտով. Սնուփ Դոգի համերգը տապալած ընկերությունը՝ COP 17-ի կազմակերպիչ
5TV Armenia / 12 hours ago

«Հավատք և ինքնություն․ մասունքներ Հայաստանի պատմության թանգարանից»․ ժամանակավոր ցուցադրություն Բյուզանդական թանգարանում
Shant News / 12 hours ago