Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարությունում հանդիպում է ունեցել ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանի հետ, ով ավարտում է ՍԴ նախագահի պաշտոնավարման 6-ամյա ժամկետը։ Վարչապետը շնորհակալություն է հայտնել Արման Դիլանյանին գործունեության և բարդ ժամանակաշրջանում ՍԴ նախագահի պաշտոնը զբաղեցնելու համար։ «Այս կարգավորումն առաջին անգամ է գործում, երբ Սահմանադրական դատարանի գործող նախագահի պաշտոնավարման ժամկետն ավարտվում է վեց տարվա ժամանակահատվածում, և Սահմանադրական դատարանը պետք է նոր նախագահ ընտրի։ Ես, պարզապես ամփոփելով Ձեր գործունեության շրջանը, ևս մեկ անգամ ուզում եմ գնահատանքի խոսք ասել, որովհետև երկրի բարձրագույն պաշտոններից մեկը զբաղեցնելը և դա տրամաբանական լրումին հասցնելը, իհարկե, շատ բանի մասին է խոսում», -ասել է վարչապետը։ Արման Դիլանյանն անդրադարձել է 6 տարիների ընթացքում ծավալած գործունեությանը։ ՍԴ նախագահը շնորհակալություն է հայտնել նաև գործընկերներին, որոնց հետ կարողացել է հաղթահարել այդ բարդ ժամանակահատվածը՝ գտնվելով և՛ ժողովրդի, և՛ պետության կողքին։
5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ՍԴ նախագահ Արման Դիլանյանին՝ պաշտոնավարման ավարտի առիթով
Comments
No comments yet — be the first to comment.
More from A1plus

Կանանց Հայաստանի ազգային հավաքականը՝ Հորդանանում կայացած մրցաշարի հաղթող
A1plus / 8 hours ago
Անի Ավետիսյանի ահազանգին արձագանքել են 10 րոպեի ընթացքում․ ՆԳՆ
A1plus / 8 hours ago

Հայաստանի եվրոպական ձգտումներն ստացել են իրավական և քաղաքական ձևակերպում․ Միրզոյան
A1plus / 9 hours ago

Շինարարների փողոցում տարածք են ազատում հանրային կանաչ գոտու համար․ քաղաքապետարան (տեսանյութ)
A1plus / 9 hours ago
Related coverage

Սահմանադրությունը ներկայացվել է ՔՊ վարչությանը. մանրամասներ․ «Ժողովուրդ»
ArmLur / Zhoghovurd / 6 minutes ago

ՊՆ-ն փորձում է ցույց տալ, թե բանակը հասարակության հայելին է․ ինքնասպանությունների թվերի շուրջ նոր զարգացումներ․ «Ժողովուրդ»
ArmLur / Zhoghovurd / 24 minutes ago

Մեսրոպ Մանուկյանի ձեռքից պատգամավորի մանդատը կվերցնեն․ «Ժողովուրդ»
ArmLur / Zhoghovurd / 45 minutes ago

Երբ և ինչու պետք է «նստի» Հայկ Սարգսյանը. «Ժողովուրդ»
ArmLur / Zhoghovurd / 1 hour ago