ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը և խմբակցության քարտուղար Արթուր Խաչատրյանը հոկտեմբերի 12-ին հանդիպել են Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսի հետ։ Քննարկվել են երկկողմ հարաբերություններին ու տարբեր ոլորտներում համագործակցությանն առնչվող հարցեր։ Կարևորվել է նորընտիր խորհրդարանի հետ գործակցությունը։ Աննա Գրիգորյանն իր դիտարկումներն է ներկայացրել Հայաստանում ժողովրդավարական իրավիճակի, դատական համակարգում առկա խնդիրների ու, իր խոսքով, քաղաքական դրդապատճառներով կալանավորման դեպքերի վերաբերյալ։ ԱԺ պատգամավորները նաև խոսել են խորհրդարանական ընտրություններից հետո տեղի ունեցած գործընթացներից։ Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերութունների կարգավորմանը։ Վասիլիս Մարագոսը նշել է, որ ԵՄ-ն ակտիվ ներգրավվածություն ունի տարածաշրջանում և աջակցում է խաղաղության հաստատման գործընթացին։ Խմբակցության ներկայացուցիչները կարևորել են Եվրոպական խորհրդարանի ընդունած բանաձևը, որով կոչ է արվում նաև անհապաղ ազատ արձակել Ադրբեջանում պահվող հայ բանտարկյալներին։ –00—ՅՄ The post ԵՄ-ն ակտիվ ներգրավվածություն ունի տարածաշրջանում և աջակցում է խաղաղության գործընթացին․ դեսպան appeared first on 24News .
5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
ԵՄ-ն ակտիվ ներգրավվածություն ունի տարածաշրջանում և աջակցում է խաղաղության գործընթացին․ դեսպան
ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը և խմբակցության քարտուղար Արթուր ...

Comments
No comments yet — be the first to comment.
More from 24TV / 24News

Փաշինյանն ազատել է Տաթև Անտոնյանին ԱԽ գրասենյակի ղեկավարի տեղակալի պաշտոնից
24TV / 24News / 8 minutes ago

Լավրովը կմասնակցի Բաքվում կայանալիք գագաթնաժողովին․ մանրամասներ
24TV / 24News / 13 minutes ago

Տեսչական մարմինը հորդորում է գազաբալոններ տեղադրել լիցենզավորված կազմակերպություններում
24TV / 24News / 14 minutes ago

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 15-ի ցերեկը կնվազի 4-5 աստիճանով, 16-ի ցերեկը նույնքան կբարձրանա
24TV / 24News / 18 minutes ago
Related coverage
Փաշինյանն ազատել է Տաթև Անտոնյանին ԱԽ գրասենյակի ղեկավարի տեղակալի պաշտոնից
168 Jham / 4 minutes ago
Քոչարյանի գույք, Քոչարյանի գույք․ նախագահը չունի բազմահարյուրմիլիոնանոց գույք․ Փաստաբանը մանրամասնեց
168 Jham / 7 minutes ago

Նաջարյանի ասած՝ «պեչատը տուր ինչ-որ մեկին, թող կոլխոզը կառավարի», վե՛րջ , դա է հրաժարականը
Yerkir / 12 minutes ago
Զանզիբարի նախագահը ժամանել է Երևան` մասնակցելու COP17-ին
ArmLur / Zhoghovurd / 13 minutes ago