Այս պահին հանրաքվե անցկացնելն անիրատեսական է։ Այդ մասին Radio France International-ին տված հարցազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ՀՀ-ԵՄ հարաբերությունների հետ կապված հանրաքվե անցկացնելու վերաբերյալ ՌԴ պաշտոնյաների պնդումներին։ «Եթե դուք ինձ հարց տաք, ասեք՝ «Հայաստանի Հանրապետությունն էսօր պատրա՞ստ է լինել Եվրոպական միության անդամ»։ Ես անկեղծ կասեմ, որ՝ ոչ, որովհետև մենք դեռ շատ բարեփոխումներ պետք է իրականացնենք, որպեսզի համապատասխանենք այդ չափանիշներին։ Այսինքն՝ դիմելն ինքնին արդեն ենթադրում է գործընթացի հասունացածության որոշակի մակարդակ։ Ուղղակի դիմել՝ դիմելու համար, դա այդքան էլ տրամաբանական չէ, մանավանդ որ մենք ԵՄ-ի հետ շատ ակտիվ աշխատում ենք, որպեսզի մեր երկրում բարեփոխումները հնարավորինս արդյունավետ կերպով կյանքի կոչենք»,- նշեց Փաշինյանը։ Նա միաժամանակ ընդգծեց, որ նպատակների մեջ չի եղել, չկա և չի լինելու Ռուսաստանի հետ մեր հարաբերությունների խզումը, վատթարացումը։ «Ընդհակառակը, մենք ուզում ենք զարգացնել Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները, պարզապես պետք է արձանագրենք՝ անկախ ամեն ինչից, անկախ քաղաքական առաջնորդությունից, մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ չեն կարող նույնը լինել, ինչ նախկինում։ Փոխվել է այն, որ նախկինում կար կոնֆլիկտ Ադրբեջանի հետ, հիմա կա խաղաղություն»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։ Ինչ վերաբերում է ՌԴ-ից հնչող հայտարարություններին, թե «Հայաստանը կարող է դառնալ երկրորդ Ուկրաինա», վարչապետը նշեց. «Կարծում եմ և համոզված եմ, որ նման բան չի լինի»։ Գրառումը Նպատակների մեջ չի եղել, չկա և չի լինելու Ռուսաստանի հետ մեր հարաբերությունների խզումը. վարչապետ appeared first on .
5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
Նպատակների մեջ չի եղել, չկա և չի լինելու Ռուսաստանի հետ մեր հարաբերությունների խզումը. վարչապետ
Այս պահին հանրաքվե անցկացնելն անիրատեսական է։ Այդ մասին Radio France International-ին տված հարցազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ՀՀ-ԵՄ հարաբերությունների հետ կապված հանրաքվե անցկացնելու վերաբերյալ ՌԴ պաշտոնյաների պնդումներին։ «Եթե դուք ինձ հարց տաք, ասեք՝ «Հայաստանի Հանրապետությունն էսօր պատրա՞ստ է լինել Եվրոպական միության անդամ»։ Ես անկեղծ կասեմ, որ՝ ոչ, որովհետև մենք դեռ շատ բարեփոխումներ պետք է...

Comments
No comments yet — be the first to comment.
More from Akhaltskha.net

Հայաստանը կոչ է արել մշակել արդյունավետ և տուժածների ու վերապրածների իրավունքների ու կարիքների վրա կենտրոնացած կոնվենցիա
Akhaltskha.net / 7 hours ago

ԵՄ խորհուրդը հավանություն է տվել Լիբանանի անվտանգության ուժերին աջակցող առաքելության ստեղծմանը
Akhaltskha.net / 9 hours ago

Medical expert explains Pope Leo’s expected lung surgery and recovery
Akhaltskha.net / 9 hours ago

Եվրոպական ՄիությունԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ է սահմանելհոկտեմբերի 12 | 20:32
Akhaltskha.net / 10 hours ago
Related coverage

Կոբախիձե․ 70 տարեկանից ցածր տարիքի թոշակառուների թոշակը կավելանա 45 լարիով
JNEWS / 16 hours ago

Ձամայի կիրճում ավտոբուսը դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից, վեց հոգի վնասվածքներ են ստացել
JNEWS / 20 hours ago

Ախալքալաք–Նինոծմինդա աղբավայրում խոստացված կարգուկանոնի փոխարեն տասը մետր բարձրությամբ աղբակույտեր
JNEWS / Oct 10

Վրաստանի ձմեռային հանգստավայրերում սեզոնը պաշտոնապես կմեկնարկի դեկտեմբերի 20-ին
JNEWS / Oct 10