ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակում նախատեսվող միջազգային պատվիրակությունների և բարձրաստիճան հյուրերի այցերով պայմանավորված՝ հոկտեմբերի 15-ին և 16-ին Երևան քաղաքի մի շարք փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի տրանսպորտային միջոցների երթևեկությունը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից: «Հոկտեմբերի 15-ին, ժամը 6.00-ից մինչև 23.00-ն՝ ժամանակ առ ժամանակ, երթևեկությունը կսահմանափակվի հետևյալ փողոցներում և ճանապարհահատվածներում․ • Գեներալ Ի․ Գասպարյանի փողոց, • Երևանյան փողոց, • Իսակովի պողոտա, • Հաղթանակի կամուրջ, • Արգիշտիի փողոց, • Գրիգոր Լուսավորչի փողոց, • Իտալիայի փողոց, • Խորենացու փողոց, • Վազգեն Սարգսյան փողոց, • Հանրապետության հրապարակ, • Նալբանդյան փողոց, • Թումանյան փողոց, • Աբովյան փողոց, • Արամի փողոց, • Պուշկինի փողոց, • Տերյան փողոց, • Բեյրութի փողոց, • Աթենքի փողոց, • Բրազիլիայի հրապարակ, • Ծիծեռնակաբերդի խճուղի, • Մաշտոցի պողոտա, • Պարոնյան փողոց, • Պռոշյան փողոց, • Բաղրամյան պողոտա, • Ֆրանսիայի հրապարակ, • Սայաթ-Նովայի պողոտա։ Հոկտեմբերի 16-ին, ժամը 6․00-ից մինչև 20․00-ն՝ ժամանակ առ ժամանակ, երթևեկությունը կսահմանափակվի հետևյալ փողոցներում և ճանապարհահատվածներում․ • Աբովյան փողոց, • Պուշկինի փողոց, • Արամի փողոց, • Տերյան փողոց, Թումանյան փողոց, • Նալբանդյան փողոց, • Հանրապետության հրապարակ, • Վազգեն Սարգսյան փողոց, • Խորենացու փողոց, • Բեյրութի փողոց, • Գրիգոր Լուսավորչի փողոց, • Արգիշտիի փողոց, • Մաշտոցի պողոտա, • Ոսկերիչների փողոց, • Հաղթանակի կամուրջ, • Աթենքի փողոց, • Իսակովի պողոտա, • Երևանյան փողոց, • Գեներալ Ի․ Գասպարյանի փողոց։ Հարգելի՛ քաղաքացիներ, COP17 միջազգային համաժողովի շրջանակում հնարավոր խցանումներից և անհարմարություններից խուսափելու, ինչպես նաև մայրաքաղաքի ճանապարհային ցանցի ծանրաբեռնվածությունը նվազեցնելու նպատակով ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է հնարավորության դեպքում սահմանափակել անձնական տրանսպորտային միջոցների օգտագործումը, նախապատվությունը տալ հասարակական տրանսպորտին և նախապես պլանավորել երթուղիները՝ հաշվի առնելով նախատեսվող սահմանափակումները։ Գիտակցելով, որ սահմանափակումները կարող են որոշակի անհարմարություններ առաջացնել՝ հայցում ենք ձեր ներողամտությունը և շնորհակալություն հայտնում ըմբռնման համար։ Ձեր աջակցությունն ու պատասխանատու վարքագիծը կարևոր են միջազգային նշանակության այս միջոցառման անվտանգ և պատշաճ կազմակերպման համար»,-նշված է հաղորդագրության մեջ:
5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
COP17-ի շրջանակում հոկտեմբերի 15-ին և 16-ին Երևանում կգործեն երթևեկության սահմանափակումներ
ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակում նախատեսվող միջազգային պատվիրակությունների և բարձրաստիճան հյուրերի այցերով պայմանավորված՝ հոկտեմբերի 15-ին և 16-ին Երևան քաղաքի մի շարք փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի տրանսպորտային միջոցների երթևեկությունը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից:«Հոկտեմբերի 15-ին, ժամը 6.00-ից մինչև 23.00-ն՝...

Comments
No comments yet — be the first to comment.
More from Armenian Business News (ABNews)

Հայաստանն ու Ադրբեջանը ճշգրիտ չափերի տարածքների փոխանակում պետք է իրականացնեն․ Փաշինյան
Armenian Business News (ABNews) / 25 minutes ago

ԻՆՉ Է ԿԱՏԱՐՎՈՒՄ․ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14, 2026 Թ․
Armenian Business News (ABNews) / 1 hour ago

Անշարժ գույքի գործակալությունը թաքցրել է աշխատողների իրական աշխատավարձերը․ ՊԵԿ
Armenian Business News (ABNews) / 11 hours ago

Երևանի երկու փողոցներ կանվանափոխվեն
Armenian Business News (ABNews) / 13 hours ago
Related coverage

Khachkar Studios Publishes Week #5 of Weekly T•A•P Reporting Across 26 Pilots
A1plus / 18 minutes ago

Քաղաքապետարան․ Շինարարների փողոցում ապամոնտաժվող կրպակների տեղում կանաչ գոտի է լինելու
PanArmenian / 19 minutes ago

Ադրբեջանում տարակուսանք են հայտնել՝ կապված Ալիևի հասցեին Թուրքիայից հնչող վիրավորանքների հետ
168 Jham / 21 minutes ago

Սպասվում է առանց տեղումների եղանակ
1in.am / 21 minutes ago