Չիվա և Դովեղ գյուղերը շուտով կունենան ժամանակակից պայմաններով նորակառույց դպրոցներ, որոնք կառուցվում են Քաղաքաշինության կոմիտեի համակարգմամբ։ Երկու դպրոցների շինարարությունը նախկինում իրականացրած միևնույն կապալառուի անորակ և անավարտ աշխատանքը շտկել ու շարունակում են նոր կապալառուները։ Այս մասին հայտնում են Քաղաքաշինության կոմիտեից: Վայոց ձորի մարզի Չիվայի դպրոցի շինարարական աշխատանքները կապալառուի կողմից այս պահին ավարտվել են։ Ձևավորվել է ավարտված շինարարությունն ընդունող հանձնաժողով, որի աշխատանքների արդյունքներով Քաղաքաշինության կոմիտեն նախատեսում է ստանալ ավարտական ակտ: Տավուշի մարզի Դովեղի դպրոցի շինարարությունն ակտիվ փուլում է։ Արդեն գրեթե ամբողջությամբ կառուցվել է հենապատը՝ կանխելով համայնքի միակ ճանապարհի հնարավոր փլուզումը, կառուցվել են մանկապարտեզի և դպրոցի հիմնակմախքը, իրականացվում է տանիքը, կառուցվում է նաև մարզադահլիճը: Երկու դպրոցների նախկին կապալառու հանդիսացող միևնույն ընկերության հետ պայմանագրերը Քաղաքաշինության կոմիտեն լուծել էր, քանի որ ընկերությունը շինարարական աշխատանքներն իրականացրել էր նախագծից, պահանջվող որակից շեղումներով, շինարարական նորմերի և ժամկետների խախտումներով՝ չներկայացնելով նաև անհրաժեշտ փաստաթղթերը, այդ թվում՝ բանկային երաշխիքները։ Խախտումները փաստագրվել էին մասնագիտական հանձնաժողովի կողմից, կատարված նմուշառումների լաբորատոր փորձարկումներով, ինչպես նաև ՀՀ քաղաքաշինության տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի կողմից, որի միջնորդագրի հիման վրա կապալառուի լիցենզիան կասեցվել էր։ Նախկին կապալառուի կողմից պայմանագրերի լուծումը բողոքարկվել է դատական կարգով, որի պատճառով շինարարությունը նոր կապալառուների ներգրավմամբ հնարավոր է եղել շարունակել հօգուտ կոմիտեի դատական ակտերի կայացումից հետո։
5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
Չիվա և Դովեղ գյուղերը կունենան ժամանակակից պայմաններով նորակառույց դպրոցներ
Չիվա և Դովեղ գյուղերը շուտով կունենան ժամանակակից պայմաններով նորակառույց դպրոցներ, որոնք կառուցվում են Քաղաքաշինության կոմիտեի համակարգմամբ։ Երկու դպրոցների շինարարությունը նախկինում իրականացրած միևնույն կապալառուի անորակ և անավարտ աշխատանքը շտկել ու շարունակում են նոր կապալառուները։ Այս մասին հայտնում են Քաղաքաշինության կոմիտեից: Վայոց ձորի մարզի Չիվայի դպրոցի շինարարական աշխատանքները կապալառուի կողմից այս պահին ավարտվել են։ Ձևավորվել է ավարտված […]

Comments
No comments yet — be the first to comment.
More from Shant News

Մեսսիի և Սուարեսի դուբլերը MLS-ում
Shant News / 11 minutes ago

Անշարժ գույքի գործակալի ծառայությունների մատուցման ոլորտում բացահայտվել է չհայտարարագրված հարկման օբյեկտ
Shant News / 19 minutes ago

«Հորիզոն»-ի թողարկում | 22-00 | 12.10.2026
Shant News / 26 minutes ago

Սյունիքի մարզի պարեկներն ու քրեական ոստիկանները մեթամֆետամին պահելու և իրացնելու դեպք են բացահայտել․ երկու անձ կալանավորվել է
Shant News / 26 minutes ago
Related coverage

Հաստատվել է 2026 թվականի հեռակա ուսուցման ընդունելության միասնական քննությունների ժամանակացույցը
24TV / 24News / 24 minutes ago

Հենաշարժական խնդիրներ ունեցող երեխաների դպրոցին նվիրաբերված ավտոբուսը ինչո՞ւ այդպես էլ չհասավ երեխան
Aravot / 32 minutes ago

Բաքվի բարբարոսական վարչախումբն իրականում այնչափ էլ կայուն և անպարտելի չէ. Վարդան Ոսկանյան
Azg / 11 hours ago

Չիվա և Դովեղ գյուղերը կունենան ժամանակակից պայմաններով նորակառույց դպրոցներ
1in.am / 11 hours ago