Հայ-ֆրանսիական պատմականորեն բարեկամական ու առանձնաշնորհյալ հարաբերություններում, սև հետքի պես միշտ դաջված է մնալու այս հարցը. «ինչո՞ւ բարեկամ ֆրանսիայի նախագահ Մակրոնը և նրա քաղաքական գործընկեր, ֆրանսախոս Շառլ Միշելը համոզեցին ապազգային ու հակապետական քաղաքականության հեղինակ Նիկոլին՝ 2022թ. հոկտեմբերի 6-ին Պրահայում հրաժարվել հայկական Արցախից: Ի՞նչ շահեց դրանից Մակրոնը (կամ Ֆրանսիան)՝ աջակցելու փոխարեն քանդելով հայ ժողովրդի ամենանվիրական ձեքբերումն ու նսեմացնելով հայկական քաղաքականությունը»: