Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իսպանիայի Թագավորության կառավարության նախագահ Պեդրո Սանչես Պերես-Կաստեխոնին՝ Ազգային տոնի առիթով: Ուղերձում ասված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Իսպանիայի ժողովրդին՝ Իսպանիայի ազգային տոնի առիթով։ Ջերմությամբ եմ հիշում այս տարվա մայիսին Երևանում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում կայացած մեր հանդիպումը։ Գոհունակությամբ եմ արձանագրում Հայաստանի և Իսպանիայի միջև հարաբերությունների դրական դինամիկան և մեր կառավարությունների միջև ձևավորված կառուցողական գործընկերությունը։ Առանձնահատուկ կարևորում եմ նաև Հայաստանի և Իսպանիայի արդյունավետ համագործակցությունը Եվրոպական միության շրջանակներում՝ ի նպաստ Հայաստան–ԵՄ գործընկերության հետագա խորացման։ Վստահ եմ, որ համատեղ ջանքերով Հայաստանի և Իսպանիայի միջև համագործակցությունը թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ ձևաչափերում կշարունակի խորանալ՝ նպաստելով քաղաքական երկխոսության ամրապնդմանը, տնտեսական համագործակցության զարգացմանը և բազմաոլորտ կապերի հետագա ընդլայնմանը։ Վերստին շնորհավորում եմ Ձեզ այս նշանակալի օրվա առիթով՝ մաղթելով ամենայն բարիք, իսկ Իսպանիայի բարեկամ ժողովրդին՝ բարօրություն և խաղաղություն»։
5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
ՀՀ-ի և Իսպանիայի միջև համագործակցությունը կշարունակի խորանալ. Նիկոլ Փաշինյան

Comments
No comments yet — be the first to comment.
More from 1in.am

Մարագոսը հայ պատգամավորների հետ հանդիպմանը պարզաբանել է ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման գործընթացի մանրամասները
1in.am / 32 minutes ago

Ընդդիմության պոպուլիստական ներկայացումը տապալվեց․ Երևանի քաղաքապետի խոսնակ
1in.am / 42 minutes ago

Չիվա և Դովեղ գյուղերը կունենան ժամանակակից պայմաններով նորակառույց դպրոցներ
1in.am / 52 minutes ago

Հայաստանն ու Լեհաստանը կխորացնեն համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների ոլորտում
1in.am / 1 hour ago
Related coverage

Հայաստանն ու Լեհաստանը կխորացնեն համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների ոլորտում (տեսանյութ)
A1plus / 1 hour ago

Ռուսական դիզվառելիքի պոտենցիալ գնորդների հետ բանակցություններն ընթացքի մեջ են. Նովակ
Sputnik Armenia / 1 hour ago

Հանդիպել են Հայաստանի և Լեհաստանի արտաքին գերատեսչությունների ղեկավարները
Hetq / 1 hour ago

Քննարկվել են Հայաստանի Կարմիր խաչի և Իրանի Կարմիր մահիկի ընկերությունների միջև համագործակցության խորացման հարցեր
Infocom / 1 hour ago