ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի – Sputnik. Sputnik Արմենիայի տեղեկություններով` «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ–ի գլխավոր տնօրեն, կառավարման խորհրդի նախագահ Օլեգ Բելոզյորովը Հայաստան կժամանի հոկտեմբերի 13-ի երեկոյան։ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 8-ին հայտնել էր, որ Բելոզյորովն առաջիկայում կայցելի Հայաստան, նրա այցի մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել Եվրասիական միջկառավարական խորհրդի նախորդ նիստի ժամանակ (օգոստոսին. խմբ.):Sputnik Արմենիայի աղբյուրները հայտնեցին, որ հոկտեմբերի 14-ին Բելոզյորովը կհանդիպի Փաշինյանի հետ։Ենթադրվում է, որ հանդիպման ընթացքում կքննարկվեն երկաթուղային ենթակառուցվածքի զարգացմանը վերաբերող հարցեր, այդ թվում՝ Կարսի և Նախիջևանի ուղղությամբ երկաթուղային գծերի հնարավոր կառուցումը, ինչպես նաև «Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիան:Հիշեցնենք` 2008թ. փետրվարին Հայաստանի երկաթուղային ենթակառուցվածքը կոնցեսիոն կառավարման հանձնվեց ՀԿԵ-ին 30 տարով՝ ևս 10 տարով երկարաձգելու իրավունքով:Երկաթուղու կոնցեսիայի համար 400 մլն վճարելու թեման դեռ բանավոր մակարդակում է․ Փաշինյան2025թ–ի դեկտեմբերի 18-ի ճեպազրույցի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ դիմել է Ռուսաստանին երկաթուղու՝ դեպի Ադրբեջան և Թուրքիա մի քանի հատվածների շտապ վերականգնման համար։ Դեկտեմբերի 22-ին Սանկտ Պետերբուրգում նա այդ թեման արծարծեց նաև Պուտինի հետ հանդիպման ժամանակ։ Դրանից օրեր անց լրագրողների հետ զրույցում Փաշինյանը հայտարարեց, որ ՀՀ կառավարությունը պատրաստ է ռուսական կոնցեսիոն կառավարումից հետ վերցնել երկաթուղային հատվածները և իր միջոցներով վերանորոգել։Փետրվարին Փաշինյանն առաջարկեց Հայաստանի երկաթուղիների կոնցեսիոն կառավարումը վաճառել Երևանի և Մոսկվայի բարեկամ երկրի։ Ավելի ուշ նա չբացառեց, որ երկաթուղիների կառավարման հարցը կարող է հասնել մինչև արբիտրաժային դատարան:
5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
Հայտնի է «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ղեկավարի հայաստանյան այցի օրը
ՀՀ վարչապետի հետ հանդիպում է նախատեսված հոկտեմբերի 14-ին։

Comments
No comments yet — be the first to comment.
More from Sputnik Armenia

Զելենսկին պետք է կենտրոնանա ՌԴ–ի հետ գործարքի կնքման վրա. Թրամփ
Sputnik Armenia / 11 minutes ago

Зеленский должен сфокусироваться на заключении сделки с РФ – Трамп
Sputnik Armenia / 16 minutes ago

Москва берет разгон на Армянской желдороге
Sputnik Armenia / 8 hours ago

«Անգլերենի» դասեր Հայաստանի համար կամ Զելենսկու ԹՐԱՄՓահարումը
Sputnik Armenia / 9 hours ago
Related coverage

«Հայաստան» խմբակցության պատգամավորներն Իրանի դեսպանի հետ քննարկել են տարածաշրջանային զարգացումներն ու ԹՐԻՓՓ նախագիծը
1in.am / 20 minutes ago

Ինչ է խոսել Հայկ Սարգսյանը ՔՊ վարչության փակ նիստի ժամանակ. նոր մանրամասներ. «Ժողովուրդ»
ArmLur / Zhoghovurd / 49 minutes ago

ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը՝ #ուղիղ
Pastinfo / 4 hours ago

Բողոքի ալիք. Կրպակատերերը փողոց են դուրս եկել.Թրամփի, Իրանի և Կրեմլի հայտարարությունները
Alpha News / 5 hours ago