Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել է բռնագանձված ակտիվների արդյունավետ կառավարման հայեցակարգը: Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը զեկուցել է նախորդ քննարկումների արդյունքներով կատարված աշխատանքների մասին, ընդգծել բռնագանձված ակտիվների արդյունավետ կառավարման մեխանիզմի ներդրման կարևորությունը ինչպես Հայաստանի Հանրապետության միջազգային հանձնառությունների, այնպես էլ պետության տնտեսական կայունության, օրինականության վերականգնման և հանրային վստահության ամրապնդման տեսանկյունից: Ներկայացնելով հայեցակարգը՝ Սրբուհի Գալյանն անդրադարձել է ակտիվների կառավարման միասնական համակարգի ստեղծմանը, բռնագանձված ակտիվների կառավարման ընդհանուր սկզբունքներին, բռնագանձվող ակտիվների տեսակներին ու կառավարման առանձնահատկություններին: Մանրամասներ են ներկայացվել բռնագանձված ակտիվների միասնական էլեկտրոնային ռեեստրի վերաբերյալ, որի նպատակն է ապահովել թափանցիկության և հաշվտեվողականության սկզբունքները: Ծավալվել է քննարկում ակտիվների կառավարման միասնական համակարգի, կառավարման ենթակա ակտիվների շրջանակի և թեմային առնչվող այլ հարցերի շուրջ: Հանդիպման մասնակիցները ներկայացրել են դիտարկումներ և հանդես եկել առաջարկություններով վերոնշյալ ուղղություններով։ Ընդգծելով, որ բռնագանձված ակտիվների արդյունավետ կառավարումը Կառավարության հակակոռուպցիոն քաղաքականության և տնտեսական բարեփոխումների առանցքային առաջնահերթություններից է՝ վարչապետ Փաշինյանը կարևորել է ոլորտում հայեցակարգային մոտեցումների մշակումն ու իրականացումը:
5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
Քննարկվել է բռնագանձված ակտիվների արդյունավետ կառավարման հայեցակարգը
Քննարկվել է բռնագանձված ակտիվների արդյունավետ կառավարման հայեցակարգը

Comments
No comments yet — be the first to comment.
More from A1plus

Սյունիքի պարեկներն ու քրեական ոստիկանները թմրանյութի իրացման դեպք են բացահայտել․2 անձ կալանավորվել է
A1plus / 10 minutes ago

Սյունիքի պարեկներն ու քրեական ոստիկանները թմրանյութի իրացման դեպք են բացահայտել․2 անձ կալանավորվել է (տեսանյութ)
A1plus / 10 minutes ago

Միքայել Աջապահյանի գործով բողոքը կքննվի գրավոր ընթացակարգով
A1plus / 11 minutes ago

Մեկ ա՝ գրեթե բոլորդ աշխատավարձի հույսին էլ չեք, բայց, ուզում եք, որ աշխատավարձն էլ շատ բարձր լինի
A1plus / 25 minutes ago
Related coverage

Արցախցիների հարցերը ՔՊ-ն քննարկում է՝ սահմանափակելով ընդդիմության մասնակցությունը #ուղիղ
Pastinfo / 5 minutes ago

Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ
Alpha News / 6 minutes ago

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Եթե իմանայի, որ վարչապետը գալու է, կգնայի». ՔՊ-ից հեռացված Օրդյանը՝ մանրամասներ է հայտնում
ArmLur / Zhoghovurd / 7 minutes ago

Թիվ 1 պատասխանատուն էլ, մեղավորն էլ ՔՊ-ն է, իրենցից ավելի մեծ շոու իրականացնող չկա. Արամ Վարդեւանյան
Pastinfo / 8 minutes ago