Սեպտեմբերի 28-ին Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Արագած գյուղի բնակիչ 56-ամյա տղամարդն ու 30-ամյա որդին ձեռք են բերում և իրացնում առանց համապատասխան մակնշման ալկոհոլային խմիչքներ և ծխախոտ, ինչպես նաև ապօրինի զբաղվում են դիզվառելիքի վաճառքով: Տեղեկությունը ստուգելու նպատակով Արագած գյուղի նշված հասցե մեկնած համայնքային ոստիկանները տան բակի ակնհայտ տեսանելի հատվածում հայտնաբերել են դիզվառելիքով լցված տարաներ։ 30-ամյա երիտասարդը ձերբակալվել և տեղափոխվել է Վաղարշապատի բաժին, որտեղ բացատրական աշխատանքի արդյունքում հայտնել է, որ տանը և կից շինություններում կան առանց համապատասխան մակնշման ալկոհոլային խմիչքներ և ծխախոտ, որոնք նախատեսված են վաճառելու համար։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ նշված տանը և կից շինություններում հայտնաբերվել են 10-լիտրանոց 80 տարա՝ ընդհանուր 800 լիտր դիզվառելիքով, 120 տուփ տարբեր տեսակի ծխախոտ և 7 շիշ կեղծ օղի։ Կատարվում է նախաքննություն։ Սեպտեմբերի 28-ին ապօրինի ձեռնարկատիրական գործունեության վերաբերյալ օպերատիվ տեղեկություն էր ստացվել նաև Համայնքային ոստիկանության Մասիսի բաժնում։ Ըստ տեղեկության՝ Դարբնիկ գյուղի խանութներից մեկում կեղծ օղի է վաճառվում։ Նշված խանութ մեկնած համայնքային ոստիկանները ակնհայտ տեսանելի հատվածում հայտնաբերել են առանց համապատասխան մակնշման 39 շիշ օղի։ Խանութի 70-ամյա սեփականատերը ձերբակալվել և տեղափոխվել է Մասիսի բաժին։ Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է չզբաղվել ապօրինի ձեռնարկատիրությամբ. այն քրեորեն պատժելի արարք է:
5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
Համայնքային ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրական գործունեության դեպքեր են բացահայտել
Սեպտեմբերի 28-ին Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Արագած գյուղի բնակիչ 56-ամյա տղամարդն ու 30-ամյա որդին ձեռք են բերում և իրացնում առանց համապատասխան մակնշման ալկոհոլային խմիչքներ և ծխախոտ, ինչպես նաև ապօրինի զբաղվում են դիզվառելիքի վաճառքով: Տեղեկությունը ստուգելու նպատակով Արագած գյուղի նշված հասցե մեկնած համայնքային ոստիկանները տան բակի ակնհայտ տեսանելի հատվածում հայտնաբերել […]

Comments
No comments yet — be the first to comment.
More from Shant News

Բալեկյանի առաջին դուբլը կարիերայում
Shant News / 19 minutes ago

Կժամանե՞ն արդյոք ադրբեջանցիները Երևան
Shant News / 44 minutes ago

«Պլանկա»՝ 5 ժամ անընդմեջ․ 61-ամյա կանադուհու ֆանտաստիկ ցուցանիշը
Shant News / 44 minutes ago

Էրդողանը հայտարարել է հութիների հարձակումներից հետո Սաուդյան Արաբիային Թուրքիայի աջակցության մասին
Shant News / 52 minutes ago
Related coverage

Պապիկյանի ռիլերին նայեմ՝ երկաթ, ամրոց, սահման, թե Նիկոլի ասածին, որ վաղը մեր զինվորն էլ կմոլորվի
24TV / 24News / 14 minutes ago

Հայլուր 20։30 Բողոքի ալիք է Ադրբեջանում. ցույցեր են սկսվել միանգամից 3 քաղաքում
5TV Armenia / 18 minutes ago

Controversial gold mine finally begins extraction
CivilNet / 28 minutes ago

Բողոքի ցույցեր` Ադրբեջանում․ մի քանի տասնյակ ձերբակալված կա #abcmedia #երկու_բառով
ABC Media / 59 minutes ago